Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 11 » «Սերժ Սարգսյանը թող սկսի իրենից» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
00:13
«Սերժ Սարգսյանը թող սկսի իրենից» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
 Ես չեմ ասել, Ուլյանով Լենինն է ասել, որ երբ հեղափոխությունը արդյունք չի տալիս, ծնվում է տեռորը: Տեռորը դա պատճառ չի, դա հետեւանք է»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Երբ պայքարի օրինական ձեւերը չեն բերում փոփոխությունների, ծնվում են այլ ձեւեր, թեեւ Ռուբեն Հախվերդյանը կարծում է, որ կա ավելի քաղաքակիրթ ձեւ. «Սերժ Սարգսյանը անընդհատ ասում է սկսկենք սպիտակ էջից, թող ինքը սկսի իրենից»,-ասում է Հախվերդյանը, բայց նաեւ հավելում, թե ինչպես նա կարող է պայքարել կոռուպցիայի դեմ, եթե ինքը ամբողջովին դրա մեջ է: «Ժողովուրդը սոված է, ինքը բիզնեսներ ու շենքեր ա կառուցում, բա ամոթ չի»:

Երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի կարծիքով, դավաճանության, կեղծիքի ու ստեղծված իրավիճակի նկատմամբ անհրաժեշտ է ուղղակի անտարբերություն, արհամարհանք. քանի որ, ինչպես բժշկության մեջ` քաղցկեղին չի կարելի ձեռք տալ, ավելի արագ է տարածվում: Նրա կարծիքով, Հայաստանին անհրաժեշտ է մշակութային հեղափոխություն, ինչի արդյունքում շատ հարցեր կլուծվեն:

Նա նաեւ չի ընդունում վերջին օրերին «Տաշիր-2011» մրցանակաբաշխությունից հետո բարձրացած աղմուկը: «Շատ ավելի վատ բան է կատարվում, հոգեւորն են ոչնչացնում: Իսկ մինչեւ այդ ինչու չէին խոսում, չէին ասում` էս ինչ տեքստ ա, ինչ մեղեդի ա, եթեր պետք չի տալ, հենց նյութին կպան, մարդիկ զայրացան»: 
Դավիթ Ամալյանը նկատեց, որ մշակույթի նախարարը փոխանակ սահմաներ ինչպես երգեն` կենդանի ձայնով, թե ֆոնոգրամայով, ավելի ճիշտ կաներ սահմաներ, թե ինչ երգեն։ Ի դեպ, ե'ւ Դավիթ Ամալյանը, ե'ւ Ռուբեն Հախվերդյանը մշտապես հանդես են եկել կենդանի ձայնով:

Բանախոսները համակարծիք էին, որ այսօր երկրում տիրող իրավիճակը չի նպաստում զարգացմանը: «Կորցրել ենք մարդու, հերոսի մեր չափանիշը: Այսօր բացի ազգային հերոսներից, մյուսներին չեն հիշում ընդհանրապես, մտավորականի չափանիշը պետք է անձնազոհությունը լինի»,-ասաց Դավիթ Ամալյանը, որին Ռուբեն Հախվերդյանը հավելեց, որ «տխմար աֆիշների վրա բանակ են գովերգում` իմ զենքը իմ դուդուկն է, կամ ես քեզ սիրում եմ` ով ա ում սիրում, ոնց ա սիրում, խմբակային սեր ա, թե ինչ ա: Փոխարենը կարող էին Լեոնիդ Ազգալդյանի, Մոնթեի, Դուշման Վարդանի նկարները դնեին, որ մեր երեխաներն էլ տեսնեին ու ոգեշնչվեին նրանցով»: 

Բանախոսները գտնում են, որ այսօր իրական արժեքները չեն պրոպագանդվում, անգամ հեռուստատեսությամբ չի հնչում անաղարտ մայրենին: Ռուբեն Հախվերդյանի համար անհասկանալի է, թե ինչպես կարող է գեներալը կամ պատգամավորը օլիգարխ լինել, ի դեպ, պատգամավոր բառն էլ աշխատում է չօգտագործել. «Երեսփոխան բառն այնքան լավն է, որովհետեւ դրանք ժամանակին ՀՀՇ-էին, հետո դարձան ՀՀԿ-ական, մի կուսակցությունից մյուսն են թռնում, դրանց համար միակ արժեքը իրենց անձնական շահն է»,-ասաց լեգենդար երգահանը:

Հախվերդյանի գնահատմամբ, այսօր ժողովրդի ցասումը զսպում են կեղծ հայտարարություններով, ասում են` եթե դուք ներսում համերաշխ չեղաք, պայքարեցիք, պահանջեցիք նախագահի հրաժարականը, ադրբեջանցիները կօգտվեն առիթից ու կհարձակվեն մեզ վրա, պատեազմը կվերսկսկվի: «Այնինչ, այդ ընթացքում իրենք շարունակում են կլպել ժողովրդին եւ ավելացնել իրենց գերշահույթները»: 

«Մեր միջի թշնամին ավելի վտանգավոր է»,-հավելեց Դավիթ Ամալյանը:

Հախվերդյանի խոսքով, մեր երկիրը վերջին տարիներին վերածվել է «ֆեոդալական գարշելի զուգարանի», այնինչ եթե կենդանի լինեին Մոնթեն եւ հայ ազգի մյուս արժանավոր զավակները, ապա նրանք կպայքարեին արատավոր մի շարք երեւույթների դեմ, ինչպես այսօր Ժիրայր Սեֆիլյանը։

Իսկ անդրադառնալով շոու բիզնեսի այսօրվա վիճակին եւ խորհրդային ժամանակների երգարվեստին` Ռուբեն Հախվերդյանը նկատեց, որ այն ժամանակ մեծ տեղ էր տրվում դասական արվեստին, նաեւ պրոպագանդվում էր ազգային մշակույթը. «Չի կարելի ամեն ինչը տեսնել սեւ կամ սպիտակ. Սովետը շատ դրական բաներ ուներ»,-ասաց Հախվերդյանն ու ավելացրեց, որ այն ժամանակ ավելի շատ էին կարդում, ավելի շատ էին լսում, ու եթե իրենց էլ ճնշել են` Վիսոցկուն` Ռուսաստանում, իրեն Հայաստանում, ապա դրա արդյունքում իրենց արմատն ավելի է խորացել:

Просмотров: 571 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 4
0  
4 Are   (12.04.2011 16:28) [ՆՅՈՒԹ]
eeeeeeeeeeeeeeeeee, lava vor nman mardik der kan mer koxqin,bayc minchev erb en irenc hamest pahelu???

0  
3 Լեւոն Պողոսյան   (12.04.2011 10:04) [ՆՅՈՒԹ]
Ասվածը նորություն չի իհարկե, բայց տարաձայնելը` արդեն դանակը ամեն մեկի ոսկորին հասնելու ճիչ է: Ի դեմս միլիարդներ ծախսողների` հազարավոր հասարակական կազմակերպություններ կառուցելով, որ հանկարծ քաղաքական մթնոլորտը չշիկանա` առանց ավելորդ ծախսերի բնականորեն հասունանում է իրադրությունը:

0  
2 Hiksos   (12.04.2011 04:52) [ՆՅՈՒԹ]
չգիտեմ երբ է եղել? բայց Ռուբոն էլի փայլել էիր բառակազմություններով... ;)))

0  
1 Սուրեն   (12.04.2011 00:28) [ՆՅՈՒԹ]
Ժողովուրդ էս ասուլիսը երբ ա եղել ՞

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: