Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 27 » Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչությունը չի ցանկանում Ադրբեջանին թեկուզ մեկ սանտիմետր հող վերադարձնել
13:14
Սերժ Սարգսյան. Հայաստանի եւ Ղարաբաղի բնակչությունը չի ցանկանում Ադրբեջանին թեկուզ մեկ սանտիմետր հող վերադարձնել
Հարավային Կովկասում ամենախոշոր եւ ամենահեղինակավոր խաղացողը Ռուսաստանն է: Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, Ռուսաստանը կարող է այնպես անել, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն եւ բարեկեցություն լինի:

«Ես պետք է իմ շնորհակալությունը հայտնեմ Ռուսաստանի նախագահին, որ նա զբաղված է խաղաղ կարգավորման ակտիվ որոնումներով: Ռուսաստանը լիովին ունակ է զսպել ե՜ւ սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում, ե՜ւ ռազմական գործողությունների վերսկսումը: Պատահական չէ, որ հենց սկզբից Ռուսաստանը ներգրավվեց բանակցային գործընթացում: Երբ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ առաջին համաձայնագիրը ստորագրվել է հենց Ռուսաստանի միջնորդությամբ: Իսկ դրանից եւս երկու տարի անց, նույնպես Ռուսաստանի ակտիվ մասնակցությամբ ստորագրվեց համաձայնագիր վստահության միջոցների ամրապնդման մասին: Հաշվի առնելով, որ Ռուսաստանը նման կշիռ ու նման հնարավորություններ ունի մեր տարածաշրջանում, մենք շատ բան ենք սպասում նրանից»,- ասել է Սերժ Սարգսյանը:

ԼՂ խնդրի կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշման մասին հարցին ի պատասխան, ՀՀ նախագահը նշել է, որ այդ առումով շատ կարեւոր է կողմերի պարտավորությունը ռազմական գործողությունները չվերսկսելու մասին: «Վերջին 1,5-2 տարում պատերազմի եւ ռազմական գործողությունները վերսկսելու մասին խոսակցությունները սովորական են դարձել: Դա շատ վատ է, որովհետեւ երբ  ղեկավարը, կամ սովորական մարդը խոսում է ինչ-որ խնդրից շատ երկան եւ վստահ, ինչ-որ պահի նա սկսում է հավատալ իր խոսքերի ճշմարտացիությանը: Եվ եթե կա հնարավորություն, մեծ գայթակղություն է առաջանում: Բայց ես վստահ եմ, որ հնարավոր է խուսափել պատերազմից:

Հակամարտության կարգավորման միակ տարբերակը, դա խաղաղ կարգավորումն է , եւ միակ ուղին՝ Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացումը, կամ 1991 թվականի հանրաքվեի արդյունքների ճանաչումը, որն անցկացվել է ԽՍՀՄ օրենքների եւ միջազգային իրավունքի համապատասխան։ Հարցը կարող է լուծվել միայն փոխզիջումային տարբերակով։ Ես ոչ մի նոր բան չեմ ասում»,- ընդգծել է նախագահ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ 2007 թ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մի փաստաթուղթ են առաջարկել, որը հետագայում ստացել է Մադրիդյան սկզբունքներ անունը, որոնք հակամարտության լուծումը ենթադրում են հենց փոխզիջումային տարբերակով։

«Այնտեղ երեք սկզբունք կա։ Առաջինը, դա տարածքային ամբողջականության սկզբունքն է, երկրորդը՝ ազգերի ինքնորոշման, երրորդը՝ ուժի կամ սպառնալիքների չկիրառման։ Հասկանալի է, թե ինչ է նշանակում տարածքային ամբողջականությունը, ինչ է նշանակում ինքնորոշումը. երրորդ սկզբունքն էլ լավ հասկանալի է։ 2007թ.-ին ե՜ւ մենք ե՜ւ Ադրբեջանը, երկար մտորումներից հետո համաձայնեցինք լուծել հակամարտությունը հենց այս սկզբունքների հիման վրա։ Բայց ինչքան ժամանակ անցավ, այնքան Ադրբեջանն ավելի շատ սկսեց +սեփական մեկնաբանությունները տալ այդ սկզբունքների վերաբերյալ։ Եւ երբ խոսքը գնում է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի մասին, նրանք ասում են՝ այո, բայց Ադրբեջանի կազմում։ Հասկանալի է, որ նման ինքնորոշումը կարելի է անվանել միայն «ոչ լիարժեք ինքնորոշում», եթե ընդհանրապես այն կարելի է այդպես անվանել։ Եվ երկրորդ, իբր, ուժի չկիրառման սկզբունքը այն դեպքին է վերաբերում, եթե պետությունը չունի օկուպացված տարածքներ։

Ամեն անգամ ցանկություն է առաջանում հիշեցնելու, որ, նախեւառաջ. 1994 թ.-ին մենք հրադադարի պայմանագիր ենք ստորագրել, որի նպատակն էր հարցի կարգավորումն ու խաղաղության հաստատումը։ Դեռ ոչ-ոք այդ պայմանագիրը չեղյալ չի համարել, եւ ոչ ոք չեղյալ չի համարել երկրորդ պայմանագիրը։ Ցանկանում եմ հավելել, որ այն տարածքները, որոնք այժմ գտնվում են Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի վերահսկողության տակ, դրանք պարզապես ռազմական գործողությունների արդյունք են, եւ այդ գործողությունները ղարաբաղցիները չեն սկսել»,- նշել է Հայաստանի նախագահը։

Խոսելով հայկական կողմի հնարավոր փոխզիջումների մասին Սերժ Սարգսյանը նշել է, որ եթե Հայաստանի ժողովրդի եւ ղարաբաղցիների կարծիքը հարցնեն, ապա, բնականաբար ոչ-ոք նույնիսկ մեկ սանտիմետր չի ցանկանա վերադարձնել։ «Բայց, մյուս կողմից, մենք իսկապես պետք է հասկանանք, որ ցանկացած որոշում պետք է երկարատեւ խաղաղություն բերի։ Եվ այդ պատճառով փոխզիջումներն անհրաժեշտ են, բայց, իհարկե, երաշխիքներ են անհրաժեշտ, որ իրականում նման երկարատեւ խաղաղություն իսկապես կհաստատվի, այլ ոչ թե ադրբեջանցիների պատկերացրածի պես, որ ասում են՝ թող Ղարաբաղը վերադարձնի ամենն ինչպես կար, եւ դրանից հետո կխոսենք Ղարաբաղի ճակատագրի մասին։ Այդպես չի լինում»,- ընդգծել է Հայաստանի նախագահը։




NEWS.am

Просмотров: 641 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: