Սերժ Սարգսյան. «Եթե մեզ պարտադրեն, մեր հարվածը կլինի կործանարար եւ վերջինը» - 14 Ноября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 8.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 14 » Սերժ Սարգսյան. «Եթե մեզ պարտադրեն, մեր հարվածը կլինի կործանարար եւ վերջինը»
14:28
Սերժ Սարգսյան. «Եթե մեզ պարտադրեն, մեր հարվածը կլինի կործանարար եւ վերջինը»
Հայկական կողմը չի պատրաստվում նախահարձակ լինել, բայց անհրաժեշտության դեպքում հակահարվածը վերջնական կլինի, ուրբաթ երեկոյան Ղարաբաղում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Հայաստանի նախագահը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորավարժություններին, որոնք մեկնարկել են նոյեմբերի 1-ին եւ կշարունակվեն մինչեւ նոյեմբերի 14-ը:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի եւ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Զորավարժություններն ընթանում են Աղդամի մոտակայքում: Այս տարվա զորավարժություններն առանձնանում են ներգրավված զորատեսակների որակով եւ քանակով:

Սերժ Սարգսյանը ընդգծել է, որ զորավարժությունները պատասխան են սահմանի մյուս կողմում հնչող սպառնալիքներին:

«Զորավարժությունները, որ առավելագույնս մոտ էին մարտական իրադարձությանը, պետք է զգուշացում լինի ուրիշների համար` եթե հանկարծ գա ժամը, մենք կարողանալու ենք ոչ թե կրկնել այն, ինչ տեղի ունեցավ 92-94 թվականներին, այլ մենք վերջնականապես խնդիրը լուծելու ենք, վերջնականապես հարցը փակվելու է», - հայտարարել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը նաեւ վստահեցրել է, որ ձեռնարկվելու են բոլոր քայլերը` սահմանները անառիկ պահելու ու հայ զինվորի կյանքն անվտանգ պահելու համար. - «Որովհետեւ շարունակվում են սադրանքները, որովհետեւ շարունակվում են կրակոցները, զոհվում են մարդիկ, ու ոչ բոլորն են պատշաճ ուշադրության արժանացնում Ադրբեջանի այսպիսի պահվածքը»:

Այս շաբաթ ավելի վաղ Աղդամի շրջանի` Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Նա եւս մեկ անգամ հայտարարել էր, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է Ղարաբաղը վերադարձնել ուժով, եթե մոտ ապագայում Հայաստանի հետ խաղաղ բանակցությունները շոշափելի արդյունքներ չտան:

Հայաստանի նախագահը անդրադարձել է նաեւ այս հայտարարություններին` ասելով. - «Մենք երբեք չենք ցանկացել պատերազմ, մենք այն ժամանակ ուղղակի պարտադրված էինք պաշտպանելու մեր հայրենիքը, հիմա էլ մենք երբեք նախահարձակ չենք կարող լինել, բայց եթե պահը գա, եթե մեզ պարտադրեն, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը»:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան պաշտոնյաներ անցկացրել են պաշտպանական շրջանի դիտարկում, ինչպես նաեւ Մարտակերտում մասնակցել Պաշտպանության բանակի 36 սպաների համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:

azatutyun.am
Просмотров: 529 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: