Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 3 » Սերգեյ Մինասյան. Ադրբեջանցի և թուրք քաղաքական գործիչները պետք է որոշակիացնեն իրենց դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում
02:44
Սերգեյ Մինասյան. Ադրբեջանցի և թուրք քաղաքական գործիչները պետք է որոշակիացնեն իրենց դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում

 «2010թ. երկրորդ կեսից ի վեր Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես խոսում է ռազմական ճանապարհով ղարաբաղյան հակամարտությունը հանգուցալուծելու մասին: Նման հայտարարություններից հետո յուրաքանչյուր իրեն հարգող նախագահ պետք է պատերազմ սկսեր: «Այն, որ ռազմատենչ հայտարարություններից հետո Բաքուն պատերազմ չսկսեց, խորը հիասթափություն առաջացրեց ադրբեջանական և թուրքական հասարակություններում»,-հայտարարել է Կովկասի ինստիտուտի քաղաքական հետազոտությունների դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը PanArmenian.net ի թղթակցի հետ զրույցում:

Նրա կարծիքով, նման պայմաններում պատահական չէ, որ շատ քաղաքական գործիչներ Ադրբեջանում, Թուրքիայում չեն կարողանում կողմնորոշվել. շարունակել վախեցնել հայերին, թե վախենալ, որ Հայաստանը պատերազմ կսկսի Ղարաբաղում և կվերադարձնի այն, ինչ չհասցրեց վերադարձնել 1994 թվականին:

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի պատգամավոր, Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Հասան Էրչելեբին հայտարարել է Day.az-ին, որ «եթե Հայաստանը մտադիր է ռազմական ճանապարհով լուծել հակամարտութունը, ապա նա ամենամեծ սխալը կկատարի իր պատմության մեջ»:






PanArmenian.net


Просмотров: 505 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: