Главная »
2010 »
ՕԳՈՍՏՈՍ »
26 » Սբ. Խաչ եկեղեցու պատարագը Թուրքիայի ևս մեկ PR քայլ է
17:18 Սբ. Խաչ եկեղեցու պատարագը Թուրքիայի ևս մեկ PR քայլ է |
Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում պատարագի անցկացումը Հայոց ցեղասպանությունն արդարացնելու Անկարայի հերթական փորձն է: Այդ մասին panarmenian.net ի թղթակցին հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, եթե Թուրքիան իրականում ցանկանար եկեղեցի բացել հավատացյալների համար, ապա ոստիկանությունը եկեղեցուց չէր վռնդի հայաստանցի երեխաներին` արգելելով աղոթել: «Ժամերգության անցկացումը ևս մեկ PR քայլ է, որը ցույց կտա Անկարայի իրական մտադրությունները. պատրաստ են արդյոք երկրի ղեկավարությունը և հասարակությունը համաձայնության գալ և ճանաչել Հայոց ցեղասպանությունը`բարոյական և նյութական փոխհատուցումներով»,- ասել է Համբարյանը: Անցյալ շաբաթ թուրքական ոստիկանությունը Սբ. Խաչ եկեղեցուց վռնդել էր հայ երեխաներին, որոնք ուխտագնացություն էին կատարում Արևմտյան Հայաստանում: Ոստիկանը թույլ չի տվել մոմ վառել` պատճառաբանելով, թե իբր նրանք «կվնասեն որմնանկարները»: panarmenian.net
|
Просмотров: 562 |
Добавил: hayruni88
| Рейтинг: 0.0/0 |