Սարգսյանն ավելի հարմար է Մոսկվային, քան Տեր-Պետրոսյանը, համոզված են Ադրբեջանում - 20 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 20 » Սարգսյանն ավելի հարմար է Մոսկվային, քան Տեր-Պետրոսյանը, համոզված են Ադրբեջանում
18:32
Սարգսյանն ավելի հարմար է Մոսկվային, քան Տեր-Պետրոսյանը, համոզված են Ադրբեջանում
Սարգսյանն ավելի հարմար է Մոսկվային, քան Տեր-Պետրոսյանը, համոզված են Ադրբեջանում Ներկա իրավիճակում Հայաստանի գործող նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի համար ավելի ընդունելի ֆիգուր է, քան ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Vesti.az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ադրբեջանցի քաղաքագետ Էլդար Նամազովը:

Նրա խոսքով` Սարգսյանը «Սարգսյան-Քոչարյան տանդեմի շարունակողն է», որն իշխանության է եկել Ռուսաստանի օգնությամբ:

Իսկ ահա Տեր-Պետրոսյանի հայացքները, Նամազովի խոսքով, անհանգստացնում են Կրեմլին:

«Որպես օրինակ կարելի է բերել այնպիսի պահեր, ինչպիսիք են Տեր-Պետրոսյանի ձգտումը կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտությունը փուլ առ փուլ կարգավորելու պատրաստակամությունը, ինչպես նաև Արևմուտքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու ցանկությունը: Թեև Տեր-Պետրոսյանը նույնպես փորձում է դրական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, սակայն Սարգսյանի ֆիգուրը Մոսկվայի համար ավելի հարմար է», – ասել է քաղաքագետը:

Խոսելով Տեր-Պետրոսյանի «արևմտամետության» մասին` ադրբեջանցի մեկ այլ քաղաքագետ Ֆիկրետ Սադիխովը հայտարարել է, որ «չարժե էյֆորիայի մեջ ընկնել ու կարծել, թե Տեր-Պետրոսյանի` իշխանության գալու դեպքում Ադրբեջանի հետ հարաբերություններն անմիջապես կկարգավորվեն»:

Նրա խոսքով` «միակ բանը, որ տարբերում է Տեր-Պետրոսյանին Սարգսյանից, այն է, որ նա ավելի ճկուն է, կիրթ և տակտիկական հարցերում կարող է որոշակի փոխզիջումների գնալ: Հատկապես որ Տեր-Պետրոսյանը ավելի շատ կողմնորոշվելու է Արևմուտքի վրա: Եվ այդ ձևաչափով հնարավոր են որոշակի տակտիկական փոփոխություններ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում»:




epress.am

Просмотров: 169 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: