Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 20 » Րաֆֆին ու Ժիրայրը արեցին գործը, կարող են հեռանալ. ՀԱԿ-ը ընտրություններից առաջ ճամփու է դնում զինակիցներին
02:25
Րաֆֆին ու Ժիրայրը արեցին գործը, կարող են հեռանալ. ՀԱԿ-ը ընտրություններից առաջ ճամփու է դնում զինակիցներին
   Գլուխ կոտրել պետք չէ հասկանալու համար, թե ինչու մարտի մեկի ՀԱԿ-ի հանրահավաքին Րաֆֆի Հովհաննիսյանը անկոչ հյուրի նման մնաց հարթակի մատույցներում, իսկ Ժիրայր Սեֆիլյանին ձայն չտվեցին:

Շատ պարզ է, ՀԱԿ-ը գնում է ընտրությունների, և իր մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանին հարթակ տրամադրելը նույնը կլիներ, եթե «Կոտայքը» «Կիլիկիա» գարեջրի գովազդը աներ: Ուզո՞ւմ է Րաֆֆի Հովհաննսյանը հարթակ հրավիրվել և ելույթ ունենալ, եթե ուզում է մի շատ պարզ քայլ պիտի անի, «Ժառանգությունով» մտնի ՀԱԿ-ի մեջ, ընդունի, որ իր առաջնորդը Լևոնն է, և բավարարվի ՀԱԿ-ի նախընտրական ցուցակում չորրորդ կամ հինգերորդ տեղով: Իհարկե, Րաֆֆին դա չի անելու, ուրեմն` գուդ բայ, ինչ արեցիր մեզ համար, լավ արեցիր, պարտավոր էիր, գիտեիր, եթե չանեիր կասեինք` դավաճան տականք, հիմա գնա քո գլխի ճարը տես:

Նույնիսկ «Հայլուրը» հուշեց մարտի 3-ի թողարկմանը, վերլուծելով կառավարության դիմաց «Ժառանգության» և ոստիկանության բախումները, թե «Ժառանգությունը» շանս չունի ԱԺ-ում տեղեր վերցնելու, քանի որ կայուն ընդդմադիր ընտրազանգվածը ՀԱԿ-ինն է, ու ցույց տվեց մարտի մեկի միտինգի մասնակիցների զանգվածը:

Իսկ Ժիրայր Սեֆիլյանին էլ ձայն չտվեցին, քանի որ նախընտրական ցուցակում նրա Սարդարապատի համար տեղ սահմանված չէ, և հետո, Սեֆիլյանը ինչքան էլ Լևոնի առաջնորդ լինելը ճանաչել է, միևնույն է, անկանխատեսելի է, մեկ էլ Սերժի հրաժարական պահանջի, իսկ «ինքնագործունեությունը ու չհամաձայնեցված գործողությունները», ինչպես ասաց Լևոնը հանրահավաքում, անթույլատրելի է: Համ էլ Լևոնից բացի Սերժ Սարգսյանն էլ չի ցանկանա ՀԱԿ-ի կողքը տեսնել ու ԱԺ-ում տեղ տալ «ազատագրված հողերով» զբաղվող ժիրայրականի:

Արդեն հստակ է, որ Սերժ Սարգսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև համաձայնություն կա, որ Ազգային ժողովում ընդդիմության տեղը պետք է զբաղեցնի ՀԱԿ-ը: Այդ տեղերը ՀԱԿ-ը վաստակել է ոչ միայն ամիսը մեկ փողոցները բողոքող մասսաներ հանելով, այլև Սերժ Սարգսյանի հետ համատեղ Ռոբերտ Քոչարյանին քաղաքական ասպարեզից վտարելով:

Լևոն Զուրաբյանը միանգամից որսաց մարտի մեկին «Ուրվագծով» քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի այն կարծիքը, թե ՀԱԿ-ը չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, որպեսզի ավելի շատ համախոհներ իր շուրջը համախմբի, նաև նրանց ովքեր փոփոխություններ են ուզում, բայց Սերժի հրաժարականը չեն պահանջում: Զուրաբյանը մարտի 3-ի ասուլիսում կրկնեց այդ միտքը. «Մենք համախմբում ենք հասարակության պահանջները, իսկապես, կան մարդիկ, որոնք Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում, բայց պահանջում են հազար ու մի բան, օրինակ, վերականգնել փողոցային առևտուրը»: Որսաց, բայց վատ օրինակ բերեց, հենց փողոցային առևտրականը լավ էլ կպահանջեր Սերժի հրաժարականը:

Ինչ համախմբում, ամեն ինչ շատ ավելի պարզ է, Սերժ Սարգսյանի հետ երկխոսությունը ոչ թե կսկսվի, այլ սկսված է, հստակ է համաձայնությունը, որի շրջանակներում նախագահի հրաժարական ՀԱԿ-ը այլևս չի պահանջի և կթվարկի այլ պաշտոնյաների հրաժարականներ, որոնց մեջ քիչ չեն Քոչարյանի մարդիկ (Աղվան Հովսեփյան, Արմեն Գևորգյան և այլն): Նման մի ցանկ Լևոնը ներկայացրել էր դեռ 2008-ի ամռանը, որտեղ հիմնականում Քոչարյանի մարդիկ էին, և դա արել էր նույն քաղաքական հաշվարկի շրջանակներում` Քոչարյանի մարդկանց հեռացրու, ես քո կողմը անցնեմ (հին ցուցակում կար հեռուստատեսության նախագահ Ալեքսան Հարությունյանի անունը, իսկ այժմ, երբ «Հայլուրը» սկսել է ՀԱԿ-ի միջոցառումները օբյեկտիվ լուսաբանել, նրա անունը բացակայում է): Քանի դեռ ընտրությունները սարերի հետևում էին, և Քոչարյանը չէր ակտիվացել, Սերժին Լևոնը պետք չէր: Հիմա պետք է, և Դավիթ Շահնազարյանի շուրթերով (թե ՀԱԿ-ը երկրի կայունության երաշխքին է, Սերժին արևմուտքը պաշտպանում է, իսկ Քոչարյանին ժողովուրդը ատում է) ՀԱԿ-ը  իր գործը արեց: Շահնազարյանի հայտարարությամբ Սերժ Սարգսյանը ասեց Քոչարյանին` տես, ոչ միայն տնտեսական լծակները ձեռքիցդ կառնեմ, այլև փողոցը կհանեմ քո դեմ` Հաագայի դատարանով ու նման բաներով:

Իսկ նման ծառայության գինը կվճարվի ընտրություններում:

Իսկ այն որ, 2009-ին Տեր-Պետրոսյանը հայտարարել էր` «Քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է, ովքեր դա պահանջում են,  իրական ընդդիմություն են, իսկ ովքեր չեն պահանջում, իշխանության կողմն են, որքան էլ ձևացնեն, թե իսկապես մտահոգված են անցանկալի զարգացումներով», և որ  ՀԱԿ-ը տեռոր էր անում այլ ընդդիմադիր ուժերի, թե ընդդիմություն չեն, քանի որ չեն պահանջում Սերժի հրաժարականը, հեչ կարևոր չի: Լևոնը շատ լավ կարողանում է իր հակասող մտքերով ու գործերով հայ զանգվածին պլաստիրինի պես իր ուզած ձևը տալ, էնտեղ ո՞վ է հարցնողը` Հիմնադիր, էս ի՞նչ ես ասում (օրինակ, ընտրությունները կեղծել, հետո դառնալ ընտրակեղծիքների դեմ պայքարող ու լիքը նման բաներ): Դա նրան հաջողվում է տասը տարին մեկ: Հիմա էլ կհաջողվի էնքան, ինչքան անհրաժեշտ է ԱԺ-ում տեղեր ունենալու համար: Ու, թերևս, ստանա ավելին` ունենալով իշխանության ստվերային աջակցությունը:

Գործարքը այնքան ակնհայտ է, որ իշխանության դեմ լարված շարքային ՀԱԿ-ականներից միայն Լևոնին որպես կուռք պաշտողները կենթարկվեն «ինքնագործունեությամբ» չզբաղվելու կոչին և նրանք, ովքեր հույս ունեն ընտրացուցակում առաջին երեսունի մեջ տեղ ունենալ, կամ հետագայում ՀԱԿ-ի միջոցով փորձագետ աշխատել ԱԺ-ի հանձնաժողովներում, կամ էլ դեսպանատներում գործ գտնել (էլ չասած ավելի յուղոտ պաշտոնների հույսեր ունեցողներին):

Բայց այնտեղ բոլորը չեն, որ մտածելու ու անալիզ անելու կարողությունը զիջել են առաջնորդին ու պատրաստ են մի օր Լևոնի մի պահանջին հետևել` Սերժի հրաժարական, մի օր էլ մի ուրիշ` Աղվան Հովսեփյանի հրաժարական (Քաջ Նազարի ասածի պես` գյադեք, էս կողմ, գյադեք, էն կողմ):

Մի խորհուրդ այն ՀԱԿ-ականներին, ովքեր քննադատական միտքը չեն զոհաբերել հանուն ավազակապետության դեմ պայքարի. Լևոնի խոսքը հանել նրա դեմ` ով չի պահանջում Սերժի հրաժարական, ընդդիմություն չէ, հետևաբար` ՀԱԿ-ը ընդդիմություն չէ, «որքան էլ ձևացնի թե մտահգված է անցանկալի զարգացումներով»:


tert.am/blog

Просмотров: 599 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: