Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 17.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 5 » Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը մեկ տարի անց կհիշվի որպես անեկդոտ
01:12
Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը մեկ տարի անց կհիշվի որպես անեկդոտ
 Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի գնահատմամբ դեռևս հարց է, թե կկարողանա՞ «Ժառանգություն» կուսակցությունը պահպանել այս բարձրացրած ալիքը, որը նրանք սկսել են, քանզի խորհրդարանական ընտրություններին դեռևս մեկ տարի կա: Սոցիոլոգի կարծիքով վարկանիշը բարձրացնելու մասին խոսելն ավելորդ է, այսօր «Ժառանգությունը» պետք է մտածի իր հաջորդ քայլերի մասին, որպեսզի կարողանա գոնե պահպանել սեփական վարկանիշը: 
«Կարող են էլի հնարքների գնալ, ասենք այս անգամ էլ ֆրակցիայով հացադուլ հայտարարեն, կամ էլ վայր դնեն իրենց պատգամավորական մանդատները»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում կարծիք հայտնեց Ադրբեկյանը:

Նրա գնահատմամբ, Հայ ազգային կոնգրեսի քայլերը, ուղղված ըմբոստ էլեկտորատի ձայները իրենց կողմ քաշելուն, այսօր բավականին նշանակալի են և շատ քիչ շանսեր են տալիս «Ժառանգությանը» ներկայանալու որպես ըմբոստ կամ ընդդիմադիր էլեկտորատի կարծիքը հայտնող քաղաքական ուժ: «Նրանք պետք է իրենց տեղը գտնեն, քանզի ՀԱԿ-ն արդեն ծայրահեղ ընդդիմությունից շարժվել է դեպի կենտրոն և նպատակ ունի մաբողջ ընդդիմադիր դաշտն ընդգրկի և ինչու ոչ իշխանամետ ձայների մի մասն էլ քաշի իր կողմը: Այս պարագայում հարց է ծագում, թե ՀՅԴ-ին և Ժառանգությանը, էլ չեմ ասում մյուս` չորրորդ կարգի կուսակցություններին ինչ կհասնի»,- նշեց սոցիոլոգը:

Ադիբեկյանի կարծիքով, Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը հուսալքության մի քայլ էր և մեկ տարի հետո դա կդիտվի որպես անեկդոտ, ոչ թե որպես լուրջ քաղաքական քայլ, որովհետև սոցիալական հիշողությունը բավականին թույլ է և անընդհատ ազդակներ են պետք, որպեսզի հանրային գիտակցության մեջ այդ ամենը պահպանվի. «Օրինակ` ՀԱԿ-ի անընդհատ հանրահավաքները կոչված են հենց նրան, որ հանրային գիտակցության մեջ ՀԱԿ-ի պատկերը և կարգախոսները պահպանվեն: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանն հո չի կարող երեք ամիսը մեկ հացադուլ հայտարարի, որովհետև դա արդեն ծաղրանք կդիտարկվի սեփական անձի նկատմամբ»,- եզրափակեց Ադիբեկյանը:


1in.am
Просмотров: 494 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 2
0  
2 David   (11.06.2014 23:04) [ՆՅՈՒԹ]
I love reading these articles because they're short but intmorafive.

0  
1 Լեւոն Պողոսյան   (05.04.2011 14:45) [ՆՅՈՒԹ]
Երեւի մեկ տարի հետո Հայը արդեն ամբողջությամբ կունենա սատանայի մասին բավականաչափ տեղեկություն ու նա կսկսի չքվելը: Միթե ԼՏՊ-ն երբեւիցե եղել է ծայրահեղ ընդիմություն ու կամ հիմա շարժվել է դեպի կենտրոն: Ծայրահեղ ընդիմությունը մարտի մեկի շարժումը կհասցներ հաղթական ավարտին: Ժամանակի վրա խաղալու քաղաքականությունը կտրուկ մարտավարական ուղղություն պետք է որ չունենա: Դրանք իրենց մասոնական պարտականությունները լավ էլ կատարում են` առայժմս Հայ Ազգը չի համախմբվում:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: