Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 30 » Ռուսաստանը կարող է ստիպել Հայաստանին զիջել Ղարաբաղը. Հովհաննես Իգիթյան
15:59
Ռուսաստանը կարող է ստիպել Հայաստանին զիջել Ղարաբաղը. Հովհաննես Իգիթյան
ՀՀՇ վարչության անդամ Հովաննես Իգիթյանն Ադրբեջանի կողմից պատերազմի վերսկսման հավանականություն այս փուլում չի տեսնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Իգիթյանը նշեց, որ նման եզրահանգման համար կա երկու պատճառ։ «Առաջինն այն է, որ Ադրբեջանը Հայաստանի համեմատ այսօր շատ մեծ դիվանագիտական և քաղաքական առավելություններ ունի միջազգային կազմակերպություններում։ Մտածում է՝ կարող է այս առավելությունն օգտագործել, իսկ պատերազմ սկսելով՝ կարող է չհասցնել Ղարաբաղի հարցը լուծել իր օգտին, բայց կորցնել իր քաղաքական և դիվանագիտական առավելությունը։ Առայժմ Ադրբեջանն իր հույսերը կապում է լոբբինգի, Թուրքիայի ակտիվության հետ»,- նշեց բանախոսը։

Երկրորդ պատճառը, ըստ Իգիթյանի, այն է, որ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում, բոլոր դրական կողմերով հանդերձ, ունի նաև մեկ բացասական կողմ՝ Ռուսաստանը ճնշման տեսքով ավելացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա։ «Եթե վաղը Ռուսաստանը համաձայն լինի ԼՂՀ-ն զիջել Ադրբեջանին, ապա ինքը հնարավորություն կունենա դա պարտադրելու Հայաստանին։ Հաշվի առնելով այն հայտարարությունները, որ Ռուսաստանն անում է միջազգային կազմակերպություններում, որոնք ես շահերի տեսակետից հակահայկական եմ համարում, ինձ որևէ հույս չի ներշնշում, որ Ռուսաստանը ԼՂՀ հարցի հետ կապված իր արտաքին քաղաքականության մեջ սատարելու է հայկական դիրքորոշումը»,- մանրամասնեց ՀՀՇ անդամը։

Ըստ նրա՝ Մինսկի խմբի երեք համանախագահներն առաջ են տանում Ադրբեջանի դիրքորոշումը. ինչո՞ւ պետք է այդ երկիրը պատերազմ սկսի։

«Ցավոք, ընդհանուր ուրախ հայտարարությունների մեջ կորում են այն մտահոգությունները, որոնք առկա են ոչ միայն ընդդիմության, այլ շարքային մարդկանց մոտ»,- նշեց բանախոսը։

Իգիթյանն ընդգծեց՝ թեև Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն որևէ միջազգային կազմակերպությունում, որտեղ ԼՂ վերաբերյալ բանաձև է քննարկվում, Ռուսաստանի ներկայացուցիչը չի պաշտպանում Հայաստանին, անգամ այն դեպքում, երբ խոսք է գնում էթնիկական զտումների մասին և Հայաստանին ագրեսոր են անվանում։

«Լավագույն դեպքում Ռուսաստանի ներկայացուցիչն ուղղակի չի մասնակցում քվեարկություններին, եղել են դեպքեր, երբ Ռուսաստանի ներկայացուցիչը կողմ է քվեարկել նման բանաձևին։ Նման հարցեր պետք է ուղղվեն Հայաստանի ռազմավարական գործընկերոջը»,- եզրափակեց Իգիթյանը։

Tert.am

Просмотров: 532 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Suresh   (12.06.2014 02:19) [ՆՅՈՒԹ]
Back in school, I'm doing so much leirnang.

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: