Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 23 » Ռուսաստանը ստատուս քվոյի կայսրություն է
10:37
Ռուսաստանը ստատուս քվոյի կայսրություն է
 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի թղթակից անդամ, Քաղաքագիտության ռուսական ասոցիացիայի անդամ, «Համաշխարհային տնտեսությունը և միջազգային հարաբերությունները» ամսագրի գլխավոր խմբագիր, Մոսկվայի Կարնեգի կենտրոնի գիտական խորհրդի անդամ Անդրեյ Ռյաբովը:

- Վերջին տարիներին մեր հարևան Վրաստանը մեծ թափով առաջընթաց է գրանցում թե՛ տնտեսության, թե՛ պետական կառավարման ոլորտում: Ձեր գնահատմամբ, գտնվելով նույն տարածաշրջանում` Վրաստանն ինչպե՞ս է կարողացել տնտեսական զարգացում ապահովել, իսկ Հայաստանը դեռևս դոփում է նույն տեղում:


- Ես խորապես համոզված եմ, որ հետխորհրդային երկրներում եթե ինչ-որ բան պետք է մոդեռնիզացնել` ստեղծել ժամանակակից տնտեսություն, ժամանակակից առողջապահական, կրթական համակարգ, ապա նախևառաջ անհրաժեշտ է մոդեռնիզացնել պետությունը, քանզի եթե պետական կառավարման բնագավառում ամեն ինչ մնա հետխորհրդային ձևով, ապա ոչ մի առաջընթաց չի լինի` կառավարությունը կընդունի ծրագրեր, դրանց համար կքվեարկեն, բայց էական փոփոխություն չի լինի: Վրաստանն այդ բարեփոխումը շատ լավ իրականացրեց, բայց ինչ վերաբերում է հետագային, ապա ինձ թվում է նրանց մոտ խնդիրներ են առաջացել: Իմ գնահատմամբ, Վրաստանը ցանկանում էր կառուցել ծառայությունների տնտեսություն` հիմնականում հիմնված զբոսաշրջության վրա, բայց ինչպես երևում է, դա այդքան էլ հաջողության չի հասել: Ընդհանուր առմամբ ծառայությունների վրա հիմնված տնտեսությունը կատարյալ չէ, օրինակ` Հունաստանում այդ տնտեսության ամենակատարյալ ձևն էր, բայց դա նրանց չփրկեց ֆինանսատնտեսական ճգնաժամից: Ագրարային տնտեսության բնագավառում ևս Վրաստանը մեծ հնարավորություններ ունի, սակայն այստեղ ևս կան խնդիրներ: Վրաստանում պետությունը մոդեռնիզացրին, սակայն թե ինչ են անելու հետագայում` դեռևս պարզ չէ. կրթության հետ արդեն խնդիրներ ունեն, և հենց իրենք են խոստովանում դա: Կարծես թե ներկա պահին ոչ ոք չի խանգարում Վրաստանին. իշխանությունն ամբողջությամբ նախագահի ձեռքում է, կառավարությունը իրական հնարավորություններ ունի, բայց հետագա գործողությունների համար ռեսուրսները չեն բավականացնում: Իհարկե, շատ գովելի է, որ Վրաստանին ֆինանսական աջակցություն տրվեց, որովհետև նրանք այդ օգնությունը շատ արդյունավետ օգտագործեցին` կառուցեցին որակյալ ճանապարհներ, ստեղծեցին դատական նորմալ համակարգ, պետական գրանցման շատ լավ ծառայություն, բայց հարցն այն է, որ լրջորեն չեն մշակել տնտեսական զարգացման մեխանիզմները, ինչն էլ լուրջ խնդիր է:


- Իսկ Հայաստանի իշխանություններին ի՞նչն է խանգարում մոդեռնիզացնել երկիրը:


- Տեսականորեն Հայաստանում տնտեսական զարգացման հնարավորություններն ավելի մեծ են, քանզի գիտատեխնիկական պոտենցիալն ավելի մեծ է եղել և ավելի լավ է պահպանվել, քան Վրաստանում: Բայց, ցավոք, Հայաստանում չի իրականացվել պետական այն մոդեռնիզացիան, ինչը արել են Վրաստանի իշխանությունները: Հայաստանի տնտեսության մեջ դեռևս շատ են հետխորհրդային ստանդարտները, ինչն էլ առաջացնում է մոնոպոլիզացիա, իշխանության կապը սեփականության հետ: Եվ հենց այս դրսևորումները դժվարացնում են պետության մոդեռնիզացիայի գործընթացը: Ավելին, Հայաստանը, ի տարբերություն Վրաստանի, անվտանգության հետ կապված ավելի շատ խնդիրներ ունի` կապված թե՛ Ղարաբաղի, թե՛ Ադրբեջանի, թե՛ հայ-թուրքական չկարգավորված հարաբերությունների հետ: Այդ իսկ պատճառով անվտանգության հարցը դառնում է առաջնային քաղաքական խնդիրը` հնարավոր չէ մոդեռնիզացնել երկիրը, երբ դու անվտանգության հետ խնդիրներ ունես:


- Պարոն Ռյաբով, այսօր շատ են խոսում այն մասին, որ Ադրբեջանը հետաքրքրված է Ռուսաստանից Հայաստան եկող և Վրաստանով անցնող գազատարով: Վրաստանի վարչապետը վերջերս Հայաստան կատարած այցի ժամանակ վստահեցրեց, որ իրենք չեն վաճառի գազատարը: Ձեր գնահատմամբ, ինչքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը կգնի այդ գազատարը:


- Հնարավոր է, որ Վրաստանը վաճառեր գազատարը, ես այդ հանգամանքը չեմ բացառում, և դա միանգամայն հասկանալի է, ես դա չեմ քննադատում, քանզի երկիրը ցանկանում է հասնել որոշակի հավասարակշռության, ազատվել տնտեսական կախվածությունից, այդ թվում նաև Ռուսաստանից, բայց, իմ կարծիքով, դա այդքան էլ հեշտ հարց չէ, քանզի այդ գազատարի հետ բավականին շատ հետաքրքրություններ են կապված` ոչ միայն Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի, այլև մի շարք այլ երկրների, որոնք գտնվում են տարածաշրջանից թե՛ արևելք, թե՛ արևմուտք: Իմ կարծիքով, եթե, այդուամենայնիվ, այս հարցը լուծվի, ապա դա կլինի շատ բարդ բազմակողմանի դիվանագիտական բանակցությունների, զիջումների, առևտրի արդյունքում: Չեմ կարծում, որ այսօրվա դրությամբ դրա շանսերը հարյուր տոկոս են` հարցը բացված է, և դեռ շատ լուրջ քննարկումներ են լինելու:


- Ռուսաստանի դերը մեր տարածաշրջանում և հատկապես Հայաստանում շատ մեծ է, սակայն ակնհայտ է, որ Ռուսաստանն այս ընթացքում որևէ քայլ չի իրականացրել Հայաստանի ժողովրդավարացման համար: Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, արդյո՞ք Ռուսաստանին ձեռնտու չէ ի դեմս Հայաստանի ունենալ ժողովրդավարական պետություն-գործընկեր:


- Այստեղ երկու պատճառ կա: Առաջինը վերաբերում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը, որն, ընդհանուր առմամբ, ստատուս քվոյի քաղաքականություն է` աշխատել այն իշխանությունների, գործիչների, քաղաքական էլիտայի հետ, որոնք կան: Միայն վերջերս շատ աննշան կերպով Ռուսաստանը սկսել է հարաբերություններ ունենալ հետխորհրդային երկրների ընդդիմության հետ: Իհարկե, դրա պատճառը հասկանալի է` Ռուսաստանում կարծում են, որ եթե իրենք աջակցելու են դրսում կատարվող ինչ-ինչ փոփոխությունների, ապա հենց Ռուսաստանի ներսում էլ պետք է այդ փոփոխությունները կատարվեն, իսկ Ռուսաստանի կառավարող էլիտան ներքին փոփոխություններ չի ուզում իրականացնել: Երկրորդ պատճառը ներքաղաքական բնութագիր ունի` մինչ ուրիշ երկրի ինչ-որ փոփոխություն առաջարկելը, պետք է դու ինքդ դրա օրինակը լինես: Ռուսաստանը, ցավոք սրտի, միայն հայտարարում է մոդեռնիզացիայի մասին, սակայն կոնկրետ քայլեր, գործեր այդ ուղղությամբ դեռևս չեն արվել: Ռուսաստանը, չունենալով սեփական փորձ, նախընտրում է, որ մյուս երկրներում էլ լինի այն, ինչ կա. Ռուսաստանը ստատուս քվոյի կայսրություն է:


1in.am

Просмотров: 585 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: