Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ԴԵԿՏԵՄԲԵՐ » 17 » Ռուսաստանի ջավախահայերն առաջարկում են «համախմբվել ու քննարկել» ազգայնականության հարցը Ռուսաստանում
18:48
Ռուսաստանի ջավախահայերն առաջարկում են «համախմբվել ու քննարկել» ազգայնականության հարցը Ռուսաստանում

NEWS.am-ի խմբագրություն հայտարարություն է ստացվել Ռուսաստանում Ջավախքի սփյուռքից: Ներկայացնում ենք դրա ամբեղջական տեքստը.

«Դեկտեմբերի 11-12-ին Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարում եւ այլ ռուսական քաղաքներում իրականացված զանգվածային բողոքի ցույցերն ալեկոծեցին ողջ Ռուսաստանը: Ցույցերի ծավալայնությունն ու ոստիկանության հետ ուժային բախումները ցույց են տալիս, որ զանգվածային բողոքի ալիքը հասել է նոր մակարդակի: Մենք ցավակցում ենք ցույցերի ժամանակ բորոր տուժածներին, սակայն նաեւ կտրուկ դեմ ենք կատարվածի պատասխանատվությունը ռուս ժողովրդին վերագրելուն:

Հարկավոր է երկխոսություն: Այնտեղ, որ փակ են երկխոսության հնարավորությունները,  մի կողմը չի ցանկանում լսել մյուսին, բնակչության ալեկոծումն անխուսափելի է: Այս ամենը կանխել դեռ հնարավոր է, սակայն դրա համար անհրաժեշտ են որոշակի քայլեր՝ մասնավորապես, փողոցային անկարգություններն ու ցույցերը տեղափոխել  հասարակական քննարկումների հարթություն՝ կազմավորումների եւ շարժումների առաջնորդների մասնակցությամբ՝ անկախ ազգային ու կրոնական պատկանելիությունից: Քանի որ Ռուսաստանում Ջավախքի  սփյուռքը նախաձեռնողն  է հասարակական քննարկումների կազմակերպման,  հակասություններ ունեցող եւ հետաքրքրված կողմերին հորդորում ենք սատարել մեզ ու միանալ մեր կոչին»:


Просмотров: 423 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: