Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 28 » Ռուս սահմանապահների նենգ քաղաքականության արդյունքում են վրացիները հայերին պատժում. Վան Բայբուրդ
23:26
Ռուս սահմանապահների նենգ քաղաքականության արդյունքում են վրացիները հայերին պատժում. Վան Բայբուրդ


Յուրաքանչյուր պետություն քրեական պատասխանատվության կենթարկի իր երկիր անօրինական և առանց կնիքի մուտք գործած քաղաքացուն, Վրաստանի իշխանությունները ոչ մի հակաօրինական քայլ չեն կատարում։ Վրաստանն անում է այն, ինչ մյուս պետություններն էլ են անում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի նախագահի ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական Վան Բայբուրդը՝ անդրադառնալով Աբխազիայի և Հարավային Օսիայի սահմանը սխալ տեղից հատածներին քրեական պատասխանատվության ենթարկելու խնդրին։

Վան Բայբուրդի խոսքով՝ բոլոր երկրների արտգործնախարարություններն արդեն հինգ տարի է՝ վրացական իշխանությունների կողմից պաշտոնապես տեղեկացված են և պարտավոր են իրենց քաղաքացիներին իրազեկել, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, Վրաստանի օրենսդրության համաձայն, չի թույլատրվում անցնել Վրաստանի տարածք։

«Ցխինվալի և Աբխազիայի սահմանում վրացական կողմը ոչ մաքսակետ, ոչ օրինական կնիք, ոչ էլ սահմանապահ չունի, հետևաբար այդ հատվածով մարդիկ անօրինական են մուտք գործում Վրաստանի տարածք։ Դա միայն հայերին և այլազգիներին չի վերաբերում, պատժվում են նաև սահմանը այդ կերպ հատած վրացիները»,- մանրամասնեց Բայբուրդը։

Ըստ Վրաստանի նախագահի խորհրդականի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով հայերը Վրաստանի տարածք են մուտք գործում ռուս սահմանապահների նենգ գործողությունների արդյունքում։ «Ռուս սահմանապահները հատուկ իրենց աչքերը փակում են, ասում են՝ գնացեք, Վրաստանում ոչ մի խնդիր չեք ունենա, վրացիները ձեզ կթողնեն։ Գալիս ու Վրաստանի օրենքներով պատժվում են»,- նշեց բանախոսը։

Բայբուրդը համոզված է՝ ռուս սահմանապահների այս քաղաքականության նպատակը հայերի շրջանում հակավրացական տրամադրություններ ստեղծելն է. «Հետո հայերը դժգոհում են, ցույցեր են անում ու ասում, որ վրացիներն իրենց բռնում են։ Բայց Հայաստանն էլ այդպես կվարվեր իր երկիր անօրինական մուտք գործողների նկատմամբ»։ Նրա խոսքով՝ «ռուսներն իրենց մուրազին չեն հասնի», քանի որ հայ և վրացի ժողովուրդների 99 տոկոսը միմյանց հանդեպ հարգանք ու սեր են տածում։

Վան Բայբուրդը նաև նշեց, որ Վրաստանում Հայաստանի դեսպանատունը շատ հայերի է օգնել այս հարցում, վրացական իշխանություններն էլ միշտ ընդառաջել են, քանի որ այդ սահմանը հատողները հիմնականում չքավոր մարդիկ են։

Ինչ վերաբերում է ՀՀ արտգործնախարարության դերին, ապա, ըստ Բայբուրդի, արտգործնախարարությունն իր գործը լավ է կատարում, քանի որ շատ քիչ թվով հայեր են այսօր այդ խախտումը թույլ տալիս։ Սահմանը վերոնշյալ վայրերից հատող հայերն էլ Վրաստանում հիմնականում տուգանվում են։

Tert.am

Просмотров: 1534 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: