Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 17.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 24 » Ռուս քաղաքական գործիչ.Ղարաբաղի քաջ ժողովուրդը իր պետությունն է կառուցում
00:01
Ռուս քաղաքական գործիչ.Ղարաբաղի քաջ ժողովուրդը իր պետությունն է կառուցում
       Ռուս քաղաքական գործիչ.Ղարաբաղի քաջ ժողովուրդը իր պետությունն է կառուցում      

 Ադրբեջանը բլեֆ է անում, երբ հայտարարում է ԼՂ հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մասին: Ինչպես գրում է ռուսական «Аргументы и факты» պարբերականը, այս մասին հայտնել է «Յաբլոկո» կուսակցության անդամ Վիկտոր Շեյնիսը «ԼՂ հայկամարտության կարգավորման հեռանկարները. հնարավորություններ ու խորչընդոտներ» թեմայով կազմակերպված կոնֆերանսի ժամանակ: 
Նախկինում ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավոր, ներկայումս Պետդումայի անդամն, այնուամենայնիվ, կարծում է, որ նմանատիպ հայտարարություններին պետք է լրջորեն մոտենալ: 

«Կարճատև հաղթական պատերազմի» մասին գաղափարը նոր չէ: Նույնիսկ եթե Ադրբեջանի իշխանությունների կողմից դա բլեֆ է, ոչ ոք չէր ցանկանա ապրել հրազենի փողի ներքո», - ասել է պատգամավորը: Այս առումով ռուս քաղաքական գործիչն ընդգծել է մշտական սպառնալիքի ներքո իր պետությունը կառուցող Ղարաբաղի ժողովրդի քաջությունը: Նրա խոսքերով, ներկայիս Ստեփանակերտը առողջարանային լիարժեք քաղաք հիշեցնում է, որտեղ մարդիկ հանգիստ ու վստահ են: 
«Հետևելով Ղարաբաղի ընտրություններին, կցանկանայի, որպեսզի Ռուսաստանում ընտրություններն անցնեին նույն արդարության ու թափանցիկությամբ մթնոլորտում», - հավելել է Շեյնիսը:   




panorama.am
Просмотров: 542 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: