Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 30 » Ռուբինյանը պիտակներ չի սիրում
20:25
Ռուբինյանը պիտակներ չի սիրում
 Շաբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության նախաձեռնությամբ հասարակական-քաղաքական գործիչների հանդիպման մասնակիցների մեջ են եղել նաև Կոնգրեսի անդամ Կարապետ Ռուբինյանն ու Ալիկ Արզումանյանը, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ու նրա ղեկավարած Հայ ազգային կոնգրեսի դեմ անհաշտ պայքար ծավալած Անդրանիկ Թևանյանը, Երվանդ Բոզոյանը, Տիգրան Խզմալյանը, Մարինե Պետրոսյանը: 

ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանին հարցրինք, թե ինչպե՞ս կարող է ինքը ներքաղաքական խնդիրներ քննարկել, օրինակ, Կոնգրեսի դեմ մշտապես կատաղի պայքար մղող և պրոքոչարյանական համարում ունեցող Անդրանիկ Թևանյանի հետ, անհասկանալի է: 

«Ես նման պիտակներ չեմ սիրում կպցնել որևէ մեկին: Մարդիկ են, որոնք ունեն իրենց կարծիքը և կարող են արտահայտել: Ես չգիտեմ` ինքը քոչարյանակա՞ն է, թե՞ չէ: Ինքն ինձ ասել է, որ քոչարյանական չի»,- ասաց Ռուբինյանը: Վերջինս նաև ասաց, թե շաբաթ օրվա հանդիպման ժամանակ քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը, հնչել են մտահոգություններ:

«Այստեղ տարօրինակ բան չկա: Հանդիպում է եղել, մարդիկ իրենց կարծիքները փոխանակել են: Դավադրություն չի եղել, գաղտնի հանդիպում չի եղել»,- ասաց պարոն Ռուբինյանը:


1in.am
Просмотров: 564 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: