Ռագիփ Զարաքօղլուն հավատում է, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը - 15 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 15 » Ռագիփ Զարաքօղլուն հավատում է, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը
00:37
Ռագիփ Զարաքօղլուն հավատում է, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը
 Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը խղճի հարց է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց թուրք հրատարակող, իրավապաշտպան Ռագիփ Զարաքօղլուն: Նրա խոսքով` Հայոց ցեղասպանության ճանաչումը չի վնասի Թուրքիայի հեղինակությանը, քանի որ բազմաթիվ երկրներ արդեն ճանաչել են այդ փաստը: Այս համատեքստում թուրք իրավապաշտպանը նշեց, որ ապագայում նման հանցագործությունները կանխելու համար անհրաժեշտ է խոստովանել անցյալում գործած սխալները: «Ես ունեմ երազանք. ես հավատում եմ, որ մի օր Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Զարաքօղլուն:

Խոսելով Հայոց ցեղասպանության համար հատուցման մասին` Զարաքօղլուն նշեց, որ եթե մարդու իրավունքները խախտվել են, նա իրավունք ունի հատուցում պահանջել: Ինչպես նշեց թուրք իրավապաշտպանը, եթե անգամ Հայաստանն ու Թուրքիան ինչ-որ եզրակացության հանգեն Հայոց ցեղասպանության հարցում, նրանք, միևնույն է, չեն կարողանա Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին արգելել պահանջել իրենց իրավունքների վերականգնումը:









panarmenian.am

Просмотров: 139 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: