Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 27 » Քյալյանական մտքի "քյալ" գոհարներ...
19:11
Քյալյանական մտքի "քյալ" գոհարներ...
 «Ես եւս մեկ անգամ ասեմ՝ ոչ թե ինտերնատուրան է լինելու անվճար, այլ ես ու պարոն Բաբլոյանը ոչ բարով-խերով նախաձեռնել ենք մեր հիմար գլխի վրա, որովհետեւ հիմա օրենքը պարզ չէ երբ կընդունվի…»:

Այս խոստովանությունը Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Գոհար Քյալյանն արեց երեկ ուսանողների հետ հանդիպման ժամանակ: Այն արտաբերեց, երբ ուսանողներից մեկը հետաքրքրվեց անցած հանդիպման ժամանակ նրա այն խոստումով, թե օրդինատուրան անվճար է դառնալու: Հանդիպումը վերածվեց շոուի՝ տիկին ռեկտորի կատարմամբ:Մենք կներկայացնենք Քյալյանի խայտառակ պահվածքի ամենաուշագրավ հատվածները, որտեղ լավագույնս բացահայտվում է նրա բացառիկ կերպարը:

 Քյալյանին հանդիպելու առանձնահատուկ հնարավորությունը ուսանողներն օգտագործեցին նրան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու համար: Իսկ տիկին ռեկտորն էլ, «կուրաժիտ» լինելով, փողոցային բառապաշարով ու ժեստերով փորձում էր տեղ հասցնել իր բացատրությունները: Ցանկացած հարցից հունից դուրս էր գալիս ու բղավում: Երբ ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե ինտերնատուրայի վճարը որքան է կազմելու, պատասխանեց. «Եթե Դուք պետպատվերի ապրանք եք, ուրեմն ձերն անվճար ա, եթե այնպես ա, որ դուք պետպատվերի ապրանք չեք, ուրեմն վճարովի ա, ինչպես եղել է առայսօր»: Որքան էլ զարմանալի է, ուսանողները նորմալ էին ընդունում նրա պահվածքը: Նրանց ամենաշատը զվարճացրեց այն, որ մի ամբիոնի վարիչ իր ասելիքը սկսեց «հարգարժան ռեկտոր» դիմելաձեւով: Երբ ուսանողներից մեկը հետաքրքրվեց, թե որ երկրում է անցնում բժշկականի դիպլոմը, քանի որ իրենք դիմել են Չեխիայի համալսարան եւ պատասխան են ստացել, որ երկրորդ կուրսից կարող են սովորել, Քյալյանն առաջարկեց. «Հիմա մեզ մոտ կոնկրետ բուժֆակի 5-րդ կուրսում սովորում է մարդ, կարող եք գնալ- շոշափել:

Շատ հետաքրքիր տղա է, որը եկել է մի սեմեստր սովորելու եւ հետ գնալու…»: «Շոշափել» բառն էլ յուրաքանչյուրն իր երեւակայության շրջանակում ընկալեց ու սկսեց ծիծաղել: Ռեկտորը փորձեց սաստել. «Ես խնդրում եմ  չծիծաղալ, էստեղ լրջանում են կենացները, քանի գնում՝ քաղցրանում: Դուք ուղղակի չեք պատկերացնում, թե արդեն ինչքան է լրջացել, հանաք բան չի, սիրելիներս»: Հետո Քյալյանը հորդորեց, որ ակտիվ լինեն ու իրեն հարցախեղդ անեն. «Համեցեք, համեցեք, հարցերը ավելի լավ է էստեղ տվեք, քանց թե եփվում եք ձեր մեջ, լսում ստեղից-ընդեղից»: Մի ուսանողուհի հետաքրքրվեց օրդինատուրայի ու ինտերնատուրայի տարբերությամբ, Քյալյանն էլ ոչ տարավ, ոչ բերեց, թե՝ «Ինտերնատուրան պարտադիր ա, օրդինատուրան կայֆն ա:

Օրդինատուրան կարաս գնաս եւ կարաս չգնաս, որովհետեւ դու որպես ընդհանուր պրակտիկայի բժիշկ՝ աշխատում ես»: Երբ ուսանողներից մեկը չբավարարվեց նրա պատասխանով ու սկսեց հակափաստարկներ ներկայացնել, տիկին «բեսպրեդելը» լռեցրեց «չորով». «Ազիզ ջան, չանա-չանա հետս չտաս, ես կարծում եմ, որ ես դեռ շատ նորմալ ու ինտելիգենտ ձեզ հետ խոսում եմ, դեմոկրատական ոճով եւ չեմ կարծում, որ ես ունեմ շատ երկար ու մեծ համբերություն: Դեռ ունեմ, որովհետեւ ես եկել եմ խոսելու, ոչ թե բազար անելու, դուք ինձ հետ բազար եք անում»: Մի խումբ տղաներ, հավանաբար դոզային չդիմանալով, դուրս եկան դահլիճից, ինչը նկատելով, Քյալյանը տեղից թեւերն առաջ պարզած՝ նետեց. «Դուք տեսնում եք ինչ գենդերային քաղաքականություն ա Հայաստանում, էլի մենք պայքարենք, տեսեք՝ տղաները շուտ  փախնում են, եկել են աղջիկ կապելու: Տղերք, չկա՞ր լավ աղջիկ»: «Ինտելիգենտ» ղեկավարի հետ քննարկումը շարունակվեց:

Երբ տիկնոջ փոխարեն ուսանողներից մեկի հարցին պատասխանեց ստոմատոլոգիայի ֆակուլտետի դեկանը, Քյալյանը նրան սաստեց. «Իմ հետ ա էսօր հանդիպումը, եթե Ձեզ հետ ուզեն՝ կհանդիպեն, ինձ ա դժվար տեսնել՝ նոր տարվա լիմոնադի պես»: Երբ հարցերն ավարտվեցին, համոզված հայտարարեց. «Ես ձեզ բավարարեցի, ուրեմն կարողացա:  Ապրեմ ես»:

 Շշմեցուցիչ էր հանդիպման վերջաբանը, երբ "աղջիկ-պարոնը" բղավեց. «Մենք ձեզ համբալ չենք ուզում դարձնել, բժիշկ ենք դարձնում ձեզ, իսկ Հայաստանում բոլորը համբալ են: Ձեր մայրենիով գնացեք յարմրկա, յարմրկայում մի բան ծախեք, որտեւ ըտեղ բավական ա մայրենին, դուք պետք է սովորեք ռուսերեն, անգլերեն»: «Յարմրկայի» առեւտրականից իր պահվածքով ու բառապաշարով չտարբերվող Քյալյանը մայրենին շուկայական լեզու համարելուց հետո վերհիշեց իր կատարմամբ շոուն ու եզրակացրեց. «Ես կարող եմ «32 ատամում» ելույթ ունենալ, ես մտածեցի էդ մասին, երբ լինի «Ուսգարունը», ինձ ասեք, միասին պատրաստենք, ես էլ ելույթ ունենամ. ես կարամ ուսանողների տնազն ընենց լավ անեմ, աղջիկների, տղաների, կայֆ ա, չէ՞, մոտակա վախտերը կանենք»:

 Պետական բուհի ռեկտորը նաեւ չթաքցրեց իր ցասումը դեպի «Հայբուսակը». «Իսկապես գիտելիք պահանջող-ուզող մարդը կգա, ծրագիրը կկատարի, իրա դիպլոմը կստանա, իսկ ով որ ուզում ա ուղղակի դիպլոմ  ունենա կայֆի համար, կարիք չկա սովորելու, թող գնա «Հայբուսակ»: Գիտե՞ք ինչ կայֆ ա «Հայբուսակում», ինչ լավ ա «Հայբուսակի» ռեկտոր լինել, սաղ օրը քեզ տելեվիզրով ցույց են տալիս, բոլորը գալիս են, փողերը տալիս են, դիպլոմները ծախում ես: Կայֆ, բա չէ՞, բոլորը Գոհար Պետրոսովնայի /ինքն է/ նման էշի պես գան առավոտից իրիկուն ստեղ չարչարվեն»:

 Կարծում ենք այսքանը բավարար է, պատկերացում կազմելու բժշկական Մայր ԲՈւՀ-ի ղեկավարի "կարկառուն" գիտելիքների և ունակությունների մասին: Եզրահանգումները թողնում ենք ձեզ` հարգարժան ընթերցողներ:


Просмотров: 589 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: