Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 6 » Քոչարյանը սրում է ընտրության հարցը
08:30
Քոչարյանը սրում է ընտրության հարցը
 Ռոբերտ Քոչարյանը, ով Հայաստանի երկրորդ նախագահն էր, և ով թերևս որևէ կերպ չի հրաժարվում ասենք չորորդ նախագահն էլ լինելու մտադրությունից, հերթական` երրորդ լրատվամիջոցին է դատի տվել և ֆինանսական մեծ փոխհատուցում է պահանջում: «Հայկական ժամանակ» և «Ժամանակ» թերթերից բացի, Քոչարյանն այժմ էլ դատի է տվել «Հրապարակ» թերթին: Ըստ երևույթին Հայաստանի երկրորդ նախագահը կանգնել է ներքաղաքական լուրջ բարդությունների առաջ և նաև լրատվամիջոցների դեմ գրոհներով է փորձում դուրս գալ այդ բարդությունից: 

Խոսքը բարդությունից ֆինանսական շահով դուրս գալու մասին չէ, որ Քոչարյանը կարող է ունենալ դատական հայցերի արդյունքում` մի քանի միլիոն դրամ ստանալով թերթերից, որպես իր պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար տրվող փոխհատուցում: Խոսքը այն երկուստեք ծուղակի մասին է, որում հայտնվել է Ռոբերտ Քոչարյանը, ու որը ըստ էության, վտանգել է նրա քաղաքական ծրագրերը: Իսկ դրա նախանշանները երևացին այն նախանշաններից հետո, որոնք շատերին հիմք տվեցին եզրակացնել, որ ընդդիմության` տվյալ դեպքում Հայ ազգային կոնգրեսի, և իշխանության միջև կարող է լինել որոշակի շրջանակում, որոշակի կանոնների շուրջ կայացված կամ գոնե դիտարկվող փոխհամաձայնություն, փոխպայմանավորվածություն: 

Դա Ռոբերտ Քոչարյանի համար խիստ անցանկալի հեռանկար է, քանի որ եթե իշխանությունն ու կոնգրեսը որոշում են դաշտը բաժանել ու խաղալ երկուսով, ապա այդտեղ արդեն Ռոբերտ Քոչարյանի համար մանևրի շանս չի մնում: Թեև այստեղ արժե ուշադրություն դարձնել մի հանգամանքի վրա. Քոչարյանի համար մանևրի դաշտ չի մնում, եթե իշխանության ու կոնգրեսի պայմանավորվածությունները (եթե ելնում ենք այն իրողությունից, որ այդպիսիք կան կամ կա դրան հասնելու գործընթաց` ուղղակի, թե անուղղակի, թեկուզ և որոշակի խաղի կանոնների շուրջ) կարճ ժամանակում առարկայական արդյունք են ապահովում հասարակության համար, եթե հասարակությունը կարճ ժամանակամիջոցում տեսնում է երկրում իր ակնկալած փոփոխությունները, անկախ, թե իշխանություն-կոնգրես տիրույթում հարաբերությունների ինչ զարգացում կլինի հետագայում: 

Իսկ եթե կոնգրեսն ու իշխանությունը փորձում են ընդամենը միմյանց հետ պայմանավորվածության գալու քողի տակ միմյանց հարցեր լուծել, ու դա տևում է երկար ժամանակ և չի հանգեցնում որևէ էական արդյունքի, ապա այդ դեպքում արդեն Քոչարյանի շանսը էապես մեծանում է և նա կարող է օգտվել կոնգրեսի և իշխանության անարդյունավետությունից: Առայժմ, դատելով Ռոբերտ Քոչարյանի գործողություններից, նա տեսնում է հակառակ գործընթաց: Այսինքն, առկա ներքաղաքական միտումները նրան թերևս հուշում են, որ եթե կոնգրես-իշխանության տիրույթում արդյունավետությունը նույնիսկ չլինի այնպիսին, ինչպես օրինակ կակընկալի հասարակությունը, ապա այդուամենայնիվ չի լինի նաև այնպիսին, որ կբացի իր քաղաքական ռեաբիլիտացիայի դուռը: 

Այստեղ Քոչարյանն ակնհայտ վտանգ է տեսնում իր համար թաքնված, ինչը նրան ստիպում է դիմել ինչ որ քայլերի: Իսկ ինչ քայլեր նա կարող է անել, եթե չկա որևէ քաղաքական ֆորմատում, եթե նախագահի պաշտոնը թողնելուց հետո նա ներկայացված չէ որևէ կարգավիճակով, եթե նրա հետնախագահական գործունեության տեսանելի կողմերը եղել են միայն որսորդությունը, մի քանի կիսաինկօգնիտո այցելությունները Իրան, Ֆրանսիա, Ռուսաստան, և մի քանի անորոշ հարցազրույցները կամ մեկնաբանությունները հայ-թուրքական և տնտեսական թեմաներով, որոնց մեջ և այդքան հստակ չէ, թե ի վերջո ինչպիսին է Սերժ Սարգսյանի իշխանությանը տված Ռոբերտ Քոչարյանի գլոբալ և հայեցակարգային գնահատականը: 

Ռոբերտ Քոչարյանը թերևս գիտակցում է, որ ներկայիս պայմաններում, երբ ընդդիմությունն ու իշխանությունը կարծես թե գործում են հնարավորինս բաց խաղի սկզբունքով, ինքը չունի համարժեք պատասխանելու հնարավորություն, որովհետև չունի քաղաքական կարգավիճակ: Մինչդեռ ինչքան նա ուշացնում է համարժեք պատասխանը, այդքան ավելի է մեծանում իրավիճակի ճնշումը իր վրա: Ըստ երևույթին, Ռոբերտ Քոչարյանը այդ իրավիճակից դուրս գալու տարբերակ է համարում դատական ճնշումը մամուլի վրա: Նա այդպիսով կարծես թե փորձում է միանգամից երեք թիրախի վրա ճնշում բանեցնել` ընդդիմադիր մամուլն ինքնին, ընդդիմությունը և իշխանությունը: Ընդդիմադիր մամուլի և ընդդիմության պարագայում կարծես թե ամեն ինչ շատ պարզ է, իսկ ահա իշխանության պարագայում հարց կարող է առաջանալ, թե ինչով է Քոչարյանը ճնշում իշխանությանը, երբ դատական հայց և ֆինանսական պահանջ է ներկայացնում ընդդիմադիր լրատվամիջոցներին: 

Թվում է նույնիսկ, որ դա Սերժ Սարգսյանի համար էլ լավ է, քանի որ Քոչարյանի ձեռքով նա լուծում է ընդդիմադիր մամուլի հարցերը: Իրականում սակայն ամեն ինչ չէ, որ այդպես միարժեք է: Դատական ճնշումներ բանեցնելով ընդդիմադիր լրատվամիջոցների վրա, Ռոբերտ Քոչարյանը Սերժ Սարգսյանին դնում է բավական անհարմար իրադրության մեջ: Ի վերջո, գործող նախագահը Սերժ Սարգսյանն է, և եթե որևէ լրատվամիջոց երկրում դատական հետապնդման է ենթարկվում, ընդ որում ակնհայտ քաղաքական նկատառումներով, դրա գլխավոր պատասխանատուն տվյալ երկրի դե յուրե իշխանությունն է: 

Հետևաբար, Սերժ Սարգսյանը կամ պետք է ապահովի, որ լրատվամիջոցները չլինեն դատական կամակատարության զոհ և լինի իրական արդարադատություն, կամ պետք է տուրք տա Ռոբերտ Քոչարյանի հավակնություններին, ամեն անգամ փաստորեն դրանով ցույց տալով, որ կատարում է Քոչարյանի կամքը: Ահա թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանը ճնշում բանեցնում Սերժ Սարգսյանի վրա: Այլ կերպ ասած, Քոչարյանն իր հայցերով Սերժ Սարգսյանին դնում է ընտրության առաջ` կամ իմ հետ ես գործակցում, կամ ընդդիմության: Ի՞նչ կընտրի Սերժ Սարգսյանը: Դատելով նրա խառնվածքից և քաղաքական ոճից, կարող ենք եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը կփորձի հնարավորինս երկար ժամանակ խուսափել հստակ ընտրությունից և հնարավորինս երկար մանևրել: Բայց, մյուս կողմից, երկրի իրավիճակը և խնդիրների աննախադեպ մեծ ու վտանգավոր ծավալի սրությունը ավելի ու ավելի նվազեցնում են ընտրությունից խուսափելու Սերժ Սարգսյանի հնարավորությունը և նա պետք է կողմնորոշվի թե Ռոբերտ Քոչարյանի, թե ընդդիմության, թե ընդհանրապես հասարակության հետ իր հարաբերություններում։

1in.am
Просмотров: 582 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
0  
1 Լեւոն Պողոսյան   (07.04.2011 13:34) [ՆՅՈՒԹ]
Քննարկած բոլոր տարբերակների կյանքի կոչումն էլ Հայ ազգը չի շահերը չի ներկայացնի` միեւնույն է քաղաքական կուրսը մասոնականն է լինելու:
Հարգելի "Համախմբում" ես ձեռքիս տակ ունեմ Վճռաբեկ Դատարանի թարմ որոշում, որ համաձայն պատվի արժանապատվության պահանջ ՀՀ օրենսգիրքը չի նախատեսում, իսկ այդ կենդանիները հայկական մամուլին հենց այդ փաստարկների հիման վրա են հալածում: Եթե պետք է` լուրջ օգնություն կարելի է ցուցաբերել:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: