Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 23.8.2017
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 26 » Քլինթոնը պատասխանել է հայկական իրավապաշտպան կազմակերպությունների նամակին
17:28
Քլինթոնը պատասխանել է հայկական իրավապաշտպան կազմակերպությունների նամակին

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010թ. օգոստոսի 24-ին պատասխանել է Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան կազմակերպությունների այն նամակին, որով վերջիններս դիմել էին իրեն` Երևան կայացած այցի ժամանակ` հուլիսի 5-ին: Ստորև ներկայացնում ենք նամակի թարգմանությունը, որը տրամադրել է «Ասպարեզ» ժուռնալիստների ակումբը։

«24 օգոստոսի, 2010 թ.

Հարգելի ընկերներ,

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ հուլիսի 5−ի Ձեր նամակի համար, որտեղ դուք և Ձեր գործընկերները Հարավկովկասյան իրավապաշտպանների ցանցի հայաստանյան անդամ ՀԿ−ներից ինձ հետ կիսում էիք Ձեր մտահոգություններն առ այն, որ Հայաստանի համար հույժ կարևոր են բարեփոխումները մարդու իրավունքների ու ժողովրդավարության ոլորտներում: Բարեբախտաբար, Հայաստանում կա ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը պատրաստ է իր մասնակցությունը բերել այս հիմնարար խնդիրներին ուղղված հարցերում և եռանդագին աշխատել՝ բարելավելու քաղաքացիական միջավայրը բոլոր հայաստանցիների համար՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, մասնագիտությունից կամ հանգամանքներից:

Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի կառավարության և ժողովրդի հետ աշխատելու իր հանձնառությանը` ուղղված տարածաշրջանում ընդհանուր նպատակների ամրապնդմանը, որոնք ներառում են խաղաղությունը, կայունությունը, ժողովրդավարությունը և տնտեսական բարգավաճումը: Խիստ ողջունելի է, որ դուք մեծապես կարևորում եք այն, որ ազատ խոսքի, ժողովրդավարական արտահայտման և մարդու իրավունքների հարցում պետության կողմից ապահովվող պաշտպանությունը օգնում է տարածաշրջանային խաղաղության ու անվտանգության խթանմանը: Ինչքան ավելի մեծ պաշտպանվածություն է ապահովվում, այնքան ավելի կայուն ու անվտանգ է միջավայրը երկրի համար` ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու հարցում:

Միացյալ Նահանգներն հավատացած է, որ այն նույն արժեքները, որ ծնունդ են տվել մեր պետությանը` որպես բաց ու ակտիվ ժողովրդավարության, ուր անսասան է հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում հստակ հանձնառությունը մամուլի ազատության ապահովման հանդեպ, ազատ և ծաղկուն հասարակության հիմքն են կազմում և հույժ կարևոր են Հայաստանի ապագայի համար: Մենք պաշտպանում ենք այդ արժեքները և կշարունակենք մեր ձայնը բարձրացնել ի պաշտպանություն այդ արժեքների Հայաստանում և ողջ աշխարհում:


Հարգանքով՝

Հիլարի Ռոդհեմ Քլինթոն»
 

Tert.am

Просмотров: 293 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: