Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 26 » Փորձագետ. Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մարտի 5-ին կփորձեն նվազեցնել ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածությունը
00:21
Փորձագետ. Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները մարտի 5-ին կփորձեն նվազեցնել ԼՂ հակամարտության գոտում առկա լարվածությունը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ մարտի 5-ին կայանալիք եռակողմ հանդիպումն առաջին հերթին ուղղված կլինի հակամարտության գոտում առկա լարվածության նվազեցմանը։NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք  հայտնեց փորձագետ-կոնֆլիկտոլոգ Իվան Ղարիբյանը։

Նա ընդգծեց, որ վերջին ժամանակներս ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակը վատացել է, եւ միջազգային հանրության ներկայացուցիչների ազդնշաններն այս առումով արդարացված են։ Փորձագետի կարծիքով, ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի էսկալացիան, առաջին  հերթին, պայմանավորված է Բաքվի անզիջում դիրքորոշմամբ, որը նպատակաուղղված տանում է բանակցությունների ձախողման։

Խոսելով ԼՂ հակամարտության գործընթացում Լիտվայի ակտիվացման մասին՝ Ղարիբյանը դա բնական համարեց՝ փաստը պայմանավորելով ԵԱՀԿ-ում այդ երկրի նախագահության ստանձնելով։ «Եթե հիշում եք, ոչ վաղ անցյալում նմանօրինակ ակտիվություն ցուցաբերում էր Ղազախստանը, որը ԵԱՀԿ-ն նախագահում էր մինչեւ Լիտվայից նախագահությունը»,- նկատեց փորձագետը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին Սոչիում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը՝ ԼՂ խնդրի կարգավորման ուղիների որոնման օրակարգով: Այս մասին առաջին անգամ հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան: Հայկական կողմը դեռեւս պաշտոնապես չի տվել իր համաձայնությունը:

Просмотров: 391 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: