Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 4 » ՈՒՄ իրավունքներն է պաշտպանելու նորընտիր ՄԻՊ-ը?
03:27
ՈՒՄ իրավունքներն է պաշտպանելու նորընտիր ՄԻՊ-ը?
 Հայաստանի իշխող կոալիցիան որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացրել էր Կարեն Անդրեասյանի թեկնածությունը։

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով,  Անդրեասյանին առաջարկելիս Հանրապետական կուսակցությունն  հաշվի է առել նրա պրոֆեսիոնալ ունակությունները, աշխատանքային փորձը։

 ԱԺ-ը՝ 83 կողմ, 13 դեմ հարաբերակցությամբ, Կարեն Անդրեասյանին ընտրել է Մարդու իրավունքների պաշտպան:Մինչ ընտրությունները նա ԱԺ-ում ելույթ է ունեցել` ներկայացնելով իր պատկերացումները օմբուդսմենի գործունեության վերաբերյալ: Պարզվում է` նրա համար ՄԻՊ գործունեությունը «սերվիս» է. «Ինձ համար Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը ծառայություն է, սերվիս է, որը պետք է մատուցել անվճար հիմունքներով մեր համաքաղաքացիներին եւ ցանկացած մարդու: Ես պատկերացնում եմ, որ այդ գրասենյակի ծառայությունները պետք է լինեն որակով, բարեհամբույր, ջերմ, բացի այդ՝ շահագրգռված, որ մեզ դիմումները շատանան, ինչպես ամեն ծառայության մեջ»: Ի դեպ, նրա համար կարեւոր են բոլոր իրավունքները, բայց «որպես խոսքի ազատության մասնագետ` առավել կարեւորում է խոսքի ազատության իրավունքը»: Հարկ է հիշեցնել, որ հենց նա էր, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծում փոփոխություն առաջարկեց, ըստ որի` զրպարտության եւ վիրավորանք հասցնելու դեպքում ֆինանսական պատժամիջոցներ պետք է կիրառվեն լրատվամիջոցների նկատմամբ: Անդրադառնալով այս առնչությամբ իրեն հասցեագրվող մեղադրանքներին, նա ասել է, թե տեղյակ է իր հեղինակած նախագծի վերաբերյալ լրատվամիջոցների ու լրագրողների դժգոհության մասին, սակայն օմբուդսմենի պաշտոնում հաստատվելու դեպքում պատրաստվում է ամեն ինչ անել, որ խոսքի ազատության «նորմը չչարաշահվի, այն չգործի ի չարս լրատվամիջոցների»: «Այդ իմաստով հնարավոր է, ինձ թվում է, գտնել Հայաստանում ոչ թե ծայրահեղ լրագրողներ, որոնք կարողանում են վիրավորանքի եւ զրպարտության ճանապարհով շանտաժի ենթարկել ցանկացած մարդու, քաղաքական գործչի, այլ գտնել այնպիսի լրագրողներ, որոնք դարձյալ ընդդիմադիր, թերեւս, կեցվածք ունեն, բայց չեն հատում այն սահմանը, որը կա»,- հայտարարել է Անդրեասյանը:Նաեւ հավելել է, թե «հասկանում» է, որ մարդու իրավունքների պաշտպանը չի կարող հեռու լինել քաղաքականությունից: «Եթե նույնիսկ ես չզբաղվեմ քաղաքականությամբ, քաղաքականությունը հաստատ կզբաղվի ինձնով: Ես հասկանում եմ նաեւ, որ քաղաքական գործընթացներում չկողմնորոշված, անորոշ վիճակը միգուցե կդիտարկվի որոշ մարդկանց կողմից լղոզվածության, ոչ սկզբունքայնության կամ որեւէ այլ դրսեւորում: Ես ոչ թե ի սկզբանե արդարանում եմ, այլ հասկանում եմ, որ այդ վտանգները միշտ կան»,- ասել է նա:

  ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե` իր կարծիքով՝ Հայաստանում կա՞ն քաղաքական դրդապատճառներով դատապարտվածներ, Կարեն Անդրեասյանըպատասխանել է, որ այդ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար պետք է ծանոթ լինել ամեն կոնկրետ գործի. «Այսօր ես կօգտվեմ նախկին ՄԻՊ ձեւակերպումից, որ Հայաստանում դատական հարցերն ընդունված են, եւ դրանք իր` նախկին ՄԻՊ-ի համար վերջնական ակտեր են, որոնց վերաբերյալ ինքը չի կարող դիրքորոշում հայտնել: Ես, որ չեմ ուսումնասիրել այդ գործերը, իսկապես մասնագիտորեն կամ որպես ՄԻՊ, չեմ կարող հիմա այստեղ նման հայտարարություն անել եւ ընդունել այս կամ այն տեսակետը»: 

  Ի դեպ, նա հրաժարվել էր  պատասխանել լրագրողների հարցերին: Քվեարկության արդյունքները հրապարակվելուց հետո նա օրենքով սահմանված կարգով երդում է տվել, այնուհետեւ մտել ՀՀԿ խմբակցություն, իսկ քիչ անց դուրս է եկել եւ շտապել հեռանալ խորհրդարանի շենքից: Հավելենք, որ ԱԺ անկախ պատգամավորները  բոյկոտել էին Կ. Անդրեասյանին: Անկախ պատգամավոր Լյովա Խաչատրյանը հայտարարել էր, թե քանի որ Կ. Անդրեասյանն իրենց հետ չի հանդիպել, եւ իրենք չգիտեն, թե ով է նա, ապա չեն պատրաստվում մասնակցել նրա ընտրությանը:

 Գյումրիում նույնպես թերահավատօրեն են վերաբերվում Մարդու իրավունքների նորանշանակ պաշտպան Կարեն Անդրեասյանին և գտնում են, որ նոր պաշտպանի գործունեությունից որևէ ակնկալիք չունեն: Իրավապաշտպան կազմակերպության Շիրակի մարզի կառույցի ղեկավար Սեյրան Մարտիրոսյանը Կարեն Անդրեասյանին չվստահելու իր պատճառներն ունի։

–Խոսքը մինչև այդ իրավապաշտպան գործունեությամբ աչքի չընկած մարդու մասին է: Ինչքան իրենք լոյալ են իշխանություններին, որ կարող են թույլ տալ, որ նա այդպիսի հաղորդումներ վարի: Այդ լոյալությունը և մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը իրար հետ ոչ մի կապ չունեն,-նշել է Սեյրան Մարտիրոսյանը:

Վերջինս նաև գտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը Հայաստանում կայացած չէ, ավելին, որևէ հեղինակություն չի վայելում:

  Նշենք նաև որ նորընծա պաշտպանը "հասցրեց"`մարտի3-ին կառավարության շենքի մոտ տեղի ունեցող ոստիկանություն-ցուցարար-ընդիմություն քաշքշուկի վերջաբանին: Ժառանգության» պատգամավորները` ԱԺ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Զարուհի Փոստանջյանը  կառավարության շենքի մոտ պատահաբար հանդիպել են նորընտիր ՄԻՊ Կարեն Անդրեասյանին և նրան ներկայացրել տեղի ունեցածը, թե ինչպես են «ոստիկանները ոտնձգություններ կատարել խաղաղ ցույցի եկած ժողովրդի եւ ԱԺ պատգամավորների նկատմամբ»: Անդրեասյանի պատասխանը հետեւյալն է եղել. «Ինձ մի խառնեք Ձեր քաղաքական բաներին»:Երբ պատգամավորները պնդել են, որ խախտվել են մարդու իրավունքները,Անդրեասյանը հորդորում էր ընդդիմադիր պատգամավոր Ստյոպա Սաֆարյանին "կոնկրետ դիմումներ ներկայացնել, կոնկրետ դեպքերի վերաբերյալ" որպսզի կարողանան ընթացք տան դրանցում առկա դեպքերի քննարկմանն ու հետազոտմանը:

   Այնուամենայնիվ բաց է մնում հարցը թե ՈՒՄ իրավունքներն է հավակնում պաշտտպանել Մարդու Իրավունքների նորանշանակ Պաշտպանը` հարստահարվող ու անտեսվող հասարակ ժողովրդի? թե իշխանությունների հետ սերտաճած քրեա-օլիգարխիկ դասի? Ժամանակը ցույց կտա ...
Просмотров: 560 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: