Ուկրաինացի լրագրողները ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում - 12 Сентября 2010 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 12 » Ուկրաինացի լրագրողները ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում
10:28
Ուկրաինացի լրագրողները ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում
Սեպտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ Դրաստամատ Կանայանի անվան Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ են այցելել ուկրաինացի լրագրողները, ովքեր Հայաստանում են գտնվում Ուկրաինայում ՀՀ դեսպանի նախաձեռնությամբ՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մասին տեսանյութեր պատրաստելու նպատակով: Լրագրողները ներկայացնում էին Ուկրաինայի առաջին ալիքը, «Комсомольская правда», «Сегодня» թերթերը, «Зеркало недели», «Profil» ամսագրերը: 
Հյուրերին ընդունեց Ազային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, քաղաքական գիտությունների դոկտոր, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
 
Հանդիպման ընթացքում գեներալ-մայոր Քոթանջյանը ամփոփ կերպով ներկայացրեց ԼՂՀ ստեղծման և կայացման պատմությունը, ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մշակման գործընթացը և այդ գործընթացում ինստիտուտի դերակատարումը: 
Լրագրողներին հիմնականում հետաքրքրում էր, թե ինչպես է Հայաստանին հաջողվել հավասարակշռել իր անվտանգային հարաբերությունները երկկողմ ձևաչափում՝ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի հետ: Որպես հատկանշական օրինակ բերվեց ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության միջգերատեսչական մշակումը: Հ. Քոթանջյանը նշեց, որ միջգերատեսչական մշակման արդյունքում ստեղծված փաստաթուղթը փորձաքննության է ենթարկվել ՌԴ, ԱՄՆ, Եվրոպայի և ՀՀ մասնագիտական կենտրոններում: Համադրելով արևմտյան և արևելյան մեթոդաբանական մոտեցումները՝ հաջողվեց ստեղծել այնպիսի փաստաթուղթ, որն արտացոլում է Հայաստանի անվտանգային շահերը: 
Պատասխանելով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման անհրաժեշտության, տարածաշրջանային անվտանգության ամրապնդման, ԼՂ հակամարտության կարգավորման, պատերազմի վերսկսման հավանականության վերաբերյալ լրագրողների հարցերին, գեներալ-մայոր Հ. Քոթանջյանը նշեց, որ հարևան երկրի բարձր ատյաններից հաճախակի հնչող ռազմական սպառնալիքները չեն բխում տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման շահերից: Ընդգծվեց, որ Հայաստանը հետևում է տարածաշրջանային բոլոր գործընթացներին ու անում է համապատասխան քայլեր: Հ. Քոթանջյանը հավաստիացրեց, որ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը մշտապես գտնվում են մարտական բարձր պատրաստության վիճակում և ի զորու են համարժեք պատասխան տալ ցանկացած ագրեսիայի, դիվերսիոն քայլի: 
Անդրադառնալով ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման և դրա ժամկետի երկարաձգման հարցին՝ Դոկտոր Քոթանջյանը ընդգծեց, որ դրա անհրաժեշտությունը բխում է երկու երկրների ռազմավարական շահերից, և ռազմակայանի տեղակայումը Հայաստանում պետք է դիտարկել հայ-ռուսական երկարամյա համագործակցության համատեքստում: 


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Просмотров: 205 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: