Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 28.7.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 9 » Ուղերձ աշխարհի քրիստոնյա եկեղեցիներին
22:23
Ուղերձ աշխարհի քրիստոնյա եկեղեցիներին
 Հայաստանի  վարչապետի խորհրդական   Ռազմիկ Մարկոսյանը ուղերձ  է հղել աշխարհի քրիստոնյա եկեղեցիներին, որտեղ մասնավորապես ասված է.

” Ողջ քրիստոնյա աշխարհը շուտով տոնելու է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությունը: Հայտնի է, որ քրիստոնյա քույր եկեղեցիների տոները, իրենց հիմքում որքան էլ նույնական, բայց ունեն տոմարական որոշ տարբերություն: Այս տարի խորհրդանշական մի զուգադիպությամբ քրիստոնեական հաղթական տոնը` Քրիստոսի Հարությունը, ողջ խաչապաշտ աշխարհը տոնելու է նույն օրը` ապրիլի 24-ին: Մեզ` Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսի և Բարդուղիմեոսի աստվածաշնորհ քարոզչությամբ քրիստոնեացած հայերիս համար, Հրաշափառ Հարությունը համընկնում է ևս մի կարևոր օրվա հետ, որը, սակայն, ի տարբերություն կրոնական տոնի, մեր ազգային ցավի ու վշտի օրն է` հայ ժողովրդի ամենամեծ կորստի` մեկուկես միլիոն հայերի եղեռնման և հիշատակի օրը: 1915 թվականին Թուրքական կառավարության կողմից սանձազերծված այդ ցեղասպանությունը շարունակությունն ու գագաթնակետն էր Հայաստանի նկատմամբ դարեր շարունակ վարած հակաքրիստոնեական քաղաքականության: Հայոց զոհերից շատերին թուրք զինվորները խաչել են տեղահանության երկար ճանապարհին` Դեր-Զորի անապատում: Մեր խաչված ժողովուրդը, սակայն, կորստյան չմատնվեց, այլ Քրիստոսի պես հարություն առավ ու ապրեց:

Ներկայիս Թուրքական կառավարությունը, չընդունելով 96 տարի առաջ իր նախնիների կատարած դատապարտելի արարքը, մասնակիցն է դառնում հայ ժողովրդի ցեղասպանության:

Բազմաթիվ երկրների աշխարհիկ իշխանություններն իրենց աստվածահաճո վերաբերմունքն արդեն դրսևորել են` ընդունելով հայոց ցեղասպանությունը, որի ականատեսներից ոմանք դեռևս ողջ են: Ժամանակն է, որ աշխարհի հոգևոր իշխանությունները ևս ասեն իրենց խոսքը` ապրիլի 24-ին` Քրիստոսի Սուրբ Հարության պատարագի ժամանակ, հիշատակելով Քրիստոսի խաչի հավատարմության համար խաչված մեկուկես միլիոն հայերին:

Ռազմիկ Մարկոսյան

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդ, ՀՀ վարչապետի խորհրդական”

Ավելացնենք, որ ուղերձն հասցեագրվել է.

Հռոմի Պապ Նորին Սրբություն Բենեդիկտոս XVI-ին

Տիեզերական Պատրիարք Նորին Ամենասրբություն Բարդուղիմեոս I-ին

Ղպտի Եկեղեցու  Պատրիարք Նորին Սրբություն Շենուդա III-ին

Ասորի Ուղղափառ Պատրիարք Նորին Սրբություն Զաքքա I Իվասին

Հնդիկ Մալանկարա Եկեղեցու Պատրիարք

Նորին Սրբություն Վասիլիոս Դիդիմոս I-ին

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ I-ին

Կաթողիկոս – Պատրիարք Համայն Վրաստանի Նորին Սրբություն Իլյա II-ին

Եթովպիական Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Աբունա Պաուլոսին

Ռումինիայի ՈՒղղափառ Եկեղեցու Պատրիարք Նորին Սրբություն Դանիելին

Աթենքի և Հունաստանի Արքեպիսկոպոս

Նորին Ամենապատվություն Հերոնիմոս II-ին

Կիպրոսի Ուղղափառ Եկեղեցու Արքեպիսկոպոս

Նորին Ամենապատվություն Քրիսոստոմոս II-ին

Անգլիական Եկեղեցու Առաջնորդ Քենթերբերիի Արքեպիսկոպոս

Նորին Սրբազնություն Ռովան Վիլյամսին

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար

դոկտոր Օլաֆ Ֆյուսկե Թվեյթին

Լեհաստանի Ուղղափառ Եկեղեցու Պետ Վարշավայի Մետրոպոլիտ

Նորին Ամենապատվություն Սավային

Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Բելգրադի Մետրոպոլիտ Պատրիարք

Նորին Սրբություն Իրինիոսին

Ալբանիայի Ուղղափառ Եկեղեցու Պետ Արքեպիսկոպոս

Նորին Ամենապատվություն Անաստասիոսին

Երուսաղեմի և Համայն Պաղեստինի Պատրիարք

Նորին Ամենապատվություն Թեոֆիլոս III-ին




asekose.am

Просмотров: 194 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: