Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 25.4.2017
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 17 » Ոստիկանները դարձյալ խոչընդոտում են մարզերից Երևան եկող հասարակական տրանսպորտի տեղաշարժը
10:30
Ոստիկանները դարձյալ խոչընդոտում են մարզերից Երևան եկող հասարակական տրանսպորտի տեղաշարժը
Մարզերից Երևան մեկնող հասարակական տրանսպորտի տեղաշարժն այսօր դարձյալ խոչընդոտվում է ոստիկանների կողմից։ Հիշեցնենք, որ այսօր Հայ ազգային կոնգրեսը Մատենադարանին հարող տարածքում հերթական հանրահավաքն է անցկացնելու։Tert.am-ը ահազանգեր է ստանում տարբեր մարզերի բնակիչներից, որ մարզերից մայրաքաղաք տանող ճանապարհները հսկվում են ոստիկանների կողմից։ Արարատի մարզի բնակիչները հայտնեցին, որ ոստիկաններն ստուգում են հասարակական տրանսպորտային միջոցները, անգամ վարորդներին կոպիտ տոնով ասում. «Ձեզ չէի՞նք ասել՝ միայն ուսանողներին տանեք քաղաք»։Օրերս, պատասխանելով լրագրողների հարցերին, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն ասել էր, որ հանրահավաքի օրերին մարզերի ճանապարհները փակելու հրահանգ ոստիկաններին չի տրվել։ Ալիկ Սարգսյանը նաև հերքել էլ, որ ոստիկաններն այդ օրերին ստուգում են հասարակական տրանսպորտը և մարդկանց հորդորում, անգամ սպառնում Երևան չգնալ։Նա նաև լրագրողներին խնդրել էր նման փաստեր ունենալու դեպքում ներկայացնել ոստիկանություն՝ նշելով, որ դրանք ծառայողական քննություն անցկացնելու նյութ կարող են դառնալ։ 

 



Tert.am

Просмотров: 136 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: