Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 10 » Ոստիկանապետ. Հովհաննես Թամամյանը վերցված է կադրերի տրամադրության տակ՝ քննությանը չխոչընդոտելու համար
16:41
Ոստիկանապետ. Հովհաննես Թամամյանը վերցված է կադրերի տրամադրության տակ՝ քննությանը չխոչընդոտելու համար
 Ոստիկանության քրեական հետախուզության  գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը վերցված է կադրերի տրամադրության տակ՝ քննությանը չխոչընդոտելու համար: Այսօր՝ մարտի 10-ին կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով Հ. Թամամյանի աշխատանքից ազատմանը:  

«Նրա անմեղության կանխավարկածը կա եւ կլինի մինչեւ վերջին պահը: Նա ոստիկանության գեներալ ա  եւ էս պահին ազատված ա աշխատանքից, վերցված կադրերի տրամադրության տակ քննությանը չխոչընդոտելու համար»,-ասել է Սարգսյանն ու հավելել. «Հատուկ քննչական ծառայությունն այս պահին քննություն է կատարում կոնկրետ քրեական գործի շրջանակներում: Ես նրան մեղադրել այս պահին իրավունք չունեմ: Նույնիսկ եթե անմեղության կանխավարկածն էլ հաշվի չառնեմ, նա իմ աշխատանքային ընկերն ա եղել, աշխատել ենք: Իինչի մասին որ խոսվում է, էս պահին քրեական գործի շրջանակներում է, որից ես բացառապես տեղյակ չեմ: Դա իմ համար անհասկանալի պատմություն է: Քննությունը կապացուցի, կհայատարարի արդյունքները, ես ինքս կմեղադրեմ, եթե մեղավոր լինի»,-խոստացել է Ալիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ  Թամամյանին  եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վ.Ադամյանին ազատել են  գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝  «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, նրանց աշխատանքից ազատել են կոնկրետ ինչ-որ քրեական գործի շրջանակներում ոչ օբյեկտիվ քննություն իրականացնելու համար:




news.am

Просмотров: 456 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: