Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 1 » «Ոչ ընտրություններին». «Սարդարապատ»-ը քաղաքական պայքարի սեփական ուղով է շարժվելու
02:18
«Ոչ ընտրություններին». «Սարդարապատ»-ը քաղաքական պայքարի սեփական ուղով է շարժվելու
 «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբն այսօր կազմակերպել էր հավաք-քննարկում` «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով:Հիմնական բանախոսն էր տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ Գարեգին Չուգասզյանը, ով քննարկման մասնակիցներին իրազեկելով «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբին միանալու իր որոշման մասին, հանդես եկավ Միջին Արևելքում արդի քաղաքական գործընթացների և Հայաստանում ստեղծված հեղափոխական իրավիճակի վերլուծությամբ:Նա նշեց, որ հասունանում է ժողովրդավարության արագության և խորության համամոլորակային փոփոխություն, և այն ներկայացուցչական ժողովրդավարությունը, որ գոյություն ունի Եվրոպայում կամ Ամերիկայում, մեծ հաշվով, արդեն հնացած է, և արտացոլում է 18 րդ դարի պայմանները: Վերլուծելով համաշխարհային քաղաքական-հասարակական շարժումները՝ նա ասաց, որ ներկայացուցչական ժողովրդավարությունը շատ առումներով այլևս ուժասպառ է, և ոչ արդյունավետ ոչ միայն Հայաստանում կամ Մերձավոր Արևելքի երկրներում, այլև Արևմուտքի, այսպես կոչված, զարգացած դեմոկրատիաներում: «Ոչ թե ժողովրդավարության սկզբունքն է հնացել, այլ ներկայացուցչական ժողովրդավարության իշխող իներցիոն տարբերակը։ Ներկայումս փորձարկման մեջ են սկսվում դրվել մոդելներ, որոնք սպառնում են փոխել անգամ ամենազարգացած երկրների քաղաքական դեմքը»,- նշեց նա:Աշխարհի զարգացած ու զարգացող երկրների գրեթե ողջ բնակչության՝ բջջային հեռախոսների և սոցիալական ցանցերի օգտագործումը, ըստ նրա, դարձել է հասարակությանը twitter-յան հեղափոխության ծառայությունների կրիչ, և «անմիջական ժողովրդավարության» արդյունավետ գործիք: «Մի կողմից, որպես հետևանք համաշխարհային ֆինանսա-տնտեսական և պարենային ճգնաժամի ծավալման, այս երկրների հասարակություններում տասնամյակների ընթացքում կուտակված սոցիալական բողոքի էներգիան քանակապես սկսում է հասնել կրիտիկական ծավալների` ստանալով նոր և իշխանափոխության համար բավարար որակ»,- նշեց նա: Ըստ Չուգասզյանի՝ այդ որակի առաջացման համար առանձնահատուկ առաքելություն ունի այս երկրների բնակչության մեջ մեծ տոկոս կազմող երիտասարդությունը, որը սոցիալական բողոքի էներգիայի յուրահատուկ և կարևոր բաժնի կրողն է:«Քաղաքական ստեղծագործականության ընդունակ քաղաքական նոր վերնախավի ի հայտ գալը կարևորվում է նաև նրանով, որ դա ինքնին կհանդիսանար Հայաստանի և Սփյուռքի թե՛ տնտեսական և թե՛ մշակութային լավագույն ստեղծագործականությանը զարկ տալու օրինակը և երաշխիքը, ինչպես նաև հին ու նոր Սփյուռքի լավագույն ուժերին դեպի Հայաստան վիրտուալ և ֆիզիկակապես հայրենադարձելու համար»,- նշեց նա:Հիշեցնելով, որ մարտմեկյան իրադարձություններից անցած երեք տարիների ընթացքում, գործող իշխանությունները այդպես էլ չցանկացան գտնել գեթ մեկ անձի, որին պատասխանատվության կանչեին տասը զոհված և հարյուրավոր վիրավորված և ազատազրկված քաղաքացիների համար, Գարեգին Չուգասզյանը նշեց. «Առնվազն մոլորություն, եթե չասենք հանցավոր անպատասխանատվություն է ակնկալել, որ հերթական կամ արտահերթ ընտրությունները կանցնեն քաղաքակիրթ պայմաններում, երբ ապամոնտաժի դեռ չի ենթարկվել «ընտրություններ» կոչվող հանցագործ մեքենան»: Ըստ նրա՝ Հայաստանը, իր անմիջական հարևանությամբ ընթացող սրընթաց ապակայունացման պայմաններում, չի կարող հանդուրժել քաղաքական կամքի ձևավորման համար ևս մեկ բաց թողնված յոթնամյակի շռայլություն:Այդ իսկ պատճառով «Սարդարապատ» շարժումը պնդել է և շարունակում է պնդել «Ոչ ընտրություններին» կարգախոսի և անմիջական ժողովրդավարության ճանապարհով իշխանափոխության հասնելու տարբերակը:«Այսպիսով, Հայաստանի քաղաքական համակարգի գալիք բիֆուրկացիայից թռիչքաձև զարգացման ապահովման կարևորագույն նախապայմանը հասարակության քաղաքական ստեղծագործականության, հատկապես անմիջական ժողովրդավարության կիրառման անհրաժեշտություն է»,- եզրափակեց նա։

 






Tert.am

Просмотров: 485 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Լեւոն Պողոսյան   (01.04.2011 12:11) [ՆՅՈՒԹ]
Ես ներկա էի այդ դասախոսությանը` ինչի ժամանակը վաղուցվանից սպառված է: "Ոչ թե ժողովրդավարության սկզբունքն է հնացել, այլ ներկայացուցչական ժողովրդավարության իշխող իներցիոն տարբերակը" արտահայտությունը ի?նչ է նշանակում: Ասեմ` հեղափոխության բացառում: ԵՒ ընդհանրապես մոտ երեք տարվա իրենց կողմից ՀԱԿ-ին երկրպագելու ու սատարելու մասին ոչինչ չխոսվեց ու հետագա իրենց պայքարի մեթոդների մասին նույնպես` այն ինչը եւ սպասվում էր:

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: