02:31 Ո՞վ է Ադրբեջանն Իրանի դեմ որպես պլացդարմ օգտագործում | |
Իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա լարվածությունը լուրջ բնույթ չի կրում, քանի որ բանավեճը ծավալվել է ոչ թե այդ երկրների բարձրագույն ղեկավարությունների, այլ խորհրդարանների միջեւ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Երեւանի պետական համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի փոխդեկան Վարդան Ոսկանյանը։ «Իրականում այդ հարաբերություններն անգամ լարված չի կարելի համարել, դրանք ավելի շուտ մի փոքր ձգված են»,- նկատեց փորձագետը՝ միաժամանակ ընդգծելով, որ այս ամենը լուրջ հետեւանքներ չի ունենա։ Փորձագետը նաեւ ընդգծեց, որ ադրբեջանաիրանական հարաբերություններում վերջերս նկատվող լարվածությունն արժե դիտարկել արտաքին գործոնների համատեքստում։ «Որոշ ուժեր փորձում են Ադրբեջանն Իրանի դեմ որպես տեղեկատվական պլացդարմ օգտագործել»,- եզրափակեց փորձագետը։ news.am | |
|
Всего комментариев: 0 | |