Դեպի ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ առաջին թռիչքին մնացել է ..200.. ժամից էլ քիչ: Թե երբ առաջին ինքնաթիռը վայրէջք կկատարի Ստեփանակերտի օդակայանում հայտնի չէ: Բայց այդ վայրէջքը չի կարող լինել ավելի ուշ, քան մայիսի 9-ն է: Հասկանալի պատճառով Լեռնային Ղարաբաղի իշխանությունները խուսափում են առաջին թռիչքի օրվա վերաբերյալ հստակ օր հայտարարելուց, թեև նախապես շրջանառվել էր մայիսի 8-ը: Հասկանալի է, որ անպայման կլինեն Ադրբեջանի նյարդային արձագանքը և բողոքները: Այդ թռիչքը չի կարող կատարվել ավելի ուշ քան մայիսի 9-ին է, քանի որ դրա համար կան մի շարք պատճառներ: Առաջինը, որ ՀՀ նախագահը հայտարարել է, որ առաջին ուղևորներից մեկն ինքն է լինելու: Իսկ նա միշտ իր խոսքի տերն է եղել…: Հնարավոր է, որ այդ օրը, որը ունի 24 ժամ, ոչ թե մեկ ինքնաթիռ թռչի Երևանից Ստեփանակերտ , այլ` երեք: Երկրորդը, որ ողջ հայությունն աշխարհի տարբեր ծայրերում անհամբեր սպասում է այդ թռիչքին, որպես մեծ հաղթանակի նոր հանգրվան : Իսկ հաղթանակը չի կարելի հետաձգել: Երրորդն այն է, որ մինչ օրս Ռւոսաստանն իր դիրքորոշումը չի արտահայտել Ստեփանակերտի օդակայնի բացման և առաջին թռիչքի վերաբերյալ: Վստահ ենք , որ ապրիլի 22-ին Մոսկվայում կայացած Լավրով-Նալբանդյան –Մամեդյարով հանդիպման ժամանակ Ռուսաստանը հստակ արտահայտած կլինի իր դիրքորոշումը: Հնարավոր է , որ նաև այդ պատճառով հանդիպումից հետո համատեղ հայտարարություն չեղավ: Ամեն դեպքում , ինչպես հանրահայտ ռուսական ֆիլմի հերոսն է ասում ,-"Հանդիպման վայրեը չի կարելի փոխել”: Եթե նախորդ սերնդի համար Շուշիի գրավմանը անհամբեր սպասած Հաղթանակի օր էր, ապա այսօրվա պատանիների համար Ստեփանակերտի օդակայանի գործարկումը կարող է դառնալ անհամբեր սպասած կրկնակի հաղթանակի օր: Ամեն սերունդ իր Հաղթանակի իրավունքն ունի, նույն օրը` նույն ժամին:
Էդիկ Հովսեփյան
armweeklynews.am
|