Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 6 » Օջալանը Եգիպտոսի օրինակով Թուրքիայի քրդերին ապստամբության կոչ է անում. Firat
12:06
Օջալանը Եգիպտոսի օրինակով Թուրքիայի քրդերին ապստամբության կոչ է անում. Firat




Թուրքիայում ցմահ բանտարկության դատապարտված Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանը իր փաստաբանների հետ հանդիպման ժամանակ համոզմունք է հայտնել, որ երբ Դիրաբեքիրը վերածվի Եգիպտոսի, այդ ժամանակ միայն խաղաղություն կտիրի։ Այս մասին հայտնում է քրդական Firat («Ֆըրաթ») գործակալությունը։
Հանդիպմանը Օջալանը խոսել է Եգիպտոսի վերջին իրադարձությունների և քրդական հարցի լուծման մասին։
«Եթե Դիարբեքիրի ժողովուրդն օրերով փողոցներից տուն չգնա, ինչպես դա անում է Եգիպտոսի ժողովուրդը, առաջ քաշի իր պահանջները, ահա այդ ժամանակ խաղաղություն կտիրի։ Կտեսնենք՝ արդյո՞ք «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կկարողանա դիմակայել։ Եվ հենց այդ ժամանակ Էրդողանն ինքը կպահանջի խնդրի (քրդական հարցի,- խմբ.) լուծումը»,– հայտարարել է քուրդ առաջնորդը։
Դիրաբեքիրում բնակչության ճնշող մեծամասնությունը քրդեր են։ Այստեղ պարբերաբար տեղի են ունենում զանգվածային ցույցեր, որոնց մասնակիցները Թուրքիայի իշխանություններից պահանջում են ինքնավարություն։
Հիշեցնենք, որ անցած տարի թուրքական դատախազությունը հետաքննություն էր սկսել Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրի նկատմամբ՝ Դիարբեքիրին ինքնավարություն շնորհելու մասին նրա հայտարության առնչությամբ։
«Ի՞նչ կլինի, եթե մեր քաղաքապետարանի վրա տեղադրված թուրքական դրոշի հետ մեկտեղ փողփողա դեղին, կարմիր, կանաչ մեր դրոշը»,- հայտարարել էր Բայդեմիրը` նկատի ունենալով` Քրդստանի դրոշը:
Tert.am
Просмотров: 538 | Добавил: hayruni88 | Теги: tert.am | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: