Օջալան. Հայերի դժբախտությունների պատճառը նրանց նեղ ազգայնականությունն է - 14 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 7.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 14 » Օջալան. Հայերի դժբախտությունների պատճառը նրանց նեղ ազգայնականությունն է
19:59
Օջալան. Հայերի դժբախտությունների պատճառը նրանց նեղ ազգայնականությունն է
  Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանն իր փաստաբանների միջոցով հերթական ուղերձն է հղել, որտեղ կրկին անդրադարձ կա հայերին։

Firat գործակալության փոխանցմամբ՝ Աբդուլլահ Օջալանն խոսել է քրդական խնդրի եւ Թուրքիայում նախընտրական ներքաղաքական զարգացումների մասին՝ այդ համատեքսում անդրադարձ կատարելով նաեւ հայերին։ Նա պնդել է, թե քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը պետք է ներկայացնի Թուրքիայում հալածված բոլոր ազգային փոքրամասնությունների շահերը, այդ թվում՝ հայերի եւ ասորիների։

«Հայերի մասին հետեւյալն եմ ուզում ասեմ։ Հայերը կոտորածի ենթարկված ազգ են։ Հայերի այսօրվա վիճակի պատճառը՝ նեղ ազգայնականությունն է, հայ ազգայնականության վիճակը։ Իսկ նեղ հայ ազգայնականության մեղավորը՝ Անգլիան է։ Հայերն իրենց այսօրվա խնդիրները հաղթահարելու համար պետք է հրաժարվեն նեղ եւ քրիստոնեության վրա հիմնված կրոնական ազգայնականությունից։ Նրանք այս ամենի զոհն են»,-նշել է Օջալանը։




news.am


Просмотров: 153 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
1 Լեւոն Պողոսյան   (15.03.2011 12:10)
"Հայերն իրենց այսօրվա խնդիրները հաղթահարելու համար պետք է հրաժարվեն նեղ եւ քրիստոնեության վրա հիմնված կրոնական ազգայնականությունից։ Նրանք այս ամենի զոհն են"
Շնորհակալություն պարոն Օջալան:
Հարգելի Հայկազունիներ` մեր պատմական դժբախտությունը սաղմնավորվեց քրիստոնեությունից ու կշարունակվի` մինչեւ մեր Արարչի հավատամքին չվերադառնանք: Մենք այսօր մի ջհուդի` Հիսուսին ենք պաշտում, ինչով փոխարինել են մեր Արարչին` մենք էլ լռում ենք:

ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: