Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 21 » Օբաման Իրանի երիտասարդությանը բունտի կոչ է արել
10:15
Օբաման Իրանի երիտասարդությանը բունտի կոչ է արել
 Իրանի կառավարությունը վերջին երկու տարիներին սեփական ժողովրդին ահաբեկելու  եւ նրա կամարտահայտությունը ճնշելու քաղաքականություն է վարում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման` Մահմեդականների Նովրուզի կապակցությամբ հղած տեսաուղերձում:

«Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիային Աֆրիկայի երկրներում ներկայիս իրադարձությունները հիշեցնող ժողովրդական հուզումներ սկսվել էին դեռ 2009թ. Իրանում: Մինչ օրս Իրանի կառավարությունը պատասխանում է նրանց` ցույց տալով, որ ավելի շատվ հոգում է սեփական իշխանությունը պահելու, քան իր ժողովրդի իրավունքները հարգելու մասին»,-ասել է Օբաման, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Իրանի ապագան, սակայն, ահով չի որոշվելու:  Իրանի ապագան պատկանում է երիտասարդությանը, որն ինքն է ընտրելու իր ճակատագիրը: Բնակիչների 60 տոկոսը ծնվել է 1979 թ-ից հետո: Այդ կատեգորիան կաշկանդված  չէ անցյալի շղթաներով», հայտարարել է Օբաման:

Նա կոչ է արել Իրանի երիտասարդ բնակչությանը հասնել այն բանին, որ իրենց երկիրը համապատասխանի իրենց ձգտումներին: «Ձեր կողմից ընդունվող որոշումները կձեւավորեն Իրանի ապագան: Չնայած նրան, որ ժամանակները կարող են դժվար լինել, ես կուզենայի որ դուք իմանայիք` ես ձեզ հետ եմ», - եզրափակել է ԱՄՆ նախագահը:



NEWS.am


Просмотров: 449 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: