Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 25.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 9 » Նովոռոսիյսկում հայկական գերեզմանները պղծողին ձերբակալել են
16:16
Նովոռոսիյսկում հայկական գերեզմանները պղծողին ձերբակալել են
Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Կրասնոդարի մարզի Նովոռոսիյսկ քաղաքում առնվազն երկու գերեզմանատներում պղծվել էին հայերի գերեզմաններ: Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, անհայտ անձինք գերեզմանատներում ջարդուփշուր էին արել 50 գերեզմանների տապանաքարերը, որոնց մեծ մասը պատկանում է հայերին:Այս փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել։ Հանցագործությունների բացահայտման նպատակով մասնագիտացված հետաքննչական–օպերատիվ խումբ էր ձևավորվել, որի կազմում ընդգրկվել էին քրեական հետախուզության առավել պատրաստված աշխատակիցներ, թաղային լիազորված ոստիկաններ ու քննիչներ։Analitika.at.ua կայքը, վկայակոչելով Նովոռոսիյսկի ՆԳ վարչության մամուլի ծառայությունը, հաղորդում է, որ միջոցառումները դրական արդյունք են տվել։ Օպերատիվ գործողությունների շնորհիվ կասկածյալներից մեկը ձերբակալվել է՝ խոստովանելով իր մեղքը ու մատնացույց անելով իր հանցակիցներին։Աշխատանքներ են տարվում փաստաթղթերի ու ապացույցների հավաքագրման ուղղությամբ։

Tert.am

Просмотров: 568 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: