Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 26 » Նովոռոսիյսկում հայկական գերեզմաններ են պղծվել
14:55
Նովոռոսիյսկում հայկական գերեզմաններ են պղծվել

Հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը Կրասնոդարի մարզի Նովոռոսիյսկ քաղաքում առնվազն 2 գերեզմանատներում պղծվել են հայերի գերեզմաններ:

Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի փոխանցմամբ` անհայտ անձինք գերեզմանատներում ջարդուփշուր են արել 50 գերեզմանների տապանաքարեր, որոնց մեծ մասը պատկանում է հայերին:

Նովոռոսիյսկի «Լույս» հայկական մշակութային միությունում մտահոգված են տեղի ունեցածի առնչությամբ և ներկա պահին տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների հետ միասին համապատասխան գործողություններ են իրականացնում վանդալներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ սա հայկական գերեզմանների պղծման առաջին դեպքը չէ Կրասնոդարի մարզում: 2002թ. ապրիլի 17-ից ի վեր, երբ Կրասնոդարում պղծվել էին հայերի գերեզմաններ, նման դեպքեր հաճախ են տեղի ունենում նաև Կուբանի այլ շրջաններում։

                                                                                  Tert.am

Просмотров: 586 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: