Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 29.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 5 » Նոր տենդենց. Ահաբեկչությունը Ադրբեջանի մարտավարությունն է
11:32
Նոր տենդենց. Ահաբեկչությունը Ադրբեջանի մարտավարությունն է
«Սա Ադրբեջանի կողմից իրականացվող հերթական ահաբեկչական գործողությունն է: Ընդհանրապես ադրբեջանական կողմը կարծես թե մի նոր մարտավարություն է որդեգրել, որն ուղեկցվում է ահաբեկչական գործողություններով: Վերջիններս փորձում են դիվերսիոն գործողություններով ապակայունացնել իրավիճակը»,- անդրադառնալով ԼՂՀ ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն ստորաբաժանման կողմից իրականացրած հերթական դիվերսիոն գործողությանը՝ Aysor-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:ԼՂՀ պաշտոնյայի խոսքերով, այդ գործողությունները ահաբեկչական են դիտվում այն պարզ պատճառով, որ դիվերսիա իրականացրած ադրբեջանցիների մոտ հայտնաբերվել է խլացուցիչով ավտոմատ, ձեռնաշղթաներ և ահաբեկչություն իրականացնելու համար անհրաժեշտ այլ պարագաներ: Նրա խոսքերով, խումբը, որը փորձ է կատարել հատել Արցախյան սահմանը, հույս ուներ այնտեղիղ մարդ գերեվարել, սպանել և այլն:«Այստեղ մի յուրահատուկ տենդենց է նկատվում. նման միջադեպեր են գրանցվում, երբ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հանդիպում է լինում, հատկապես Ռուսաստանի ղեկավարության մասնակցությամբ: Հիշենք, Սանկտպետերբուրգյան հանդիպումից հետո (Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում), երբ ադրբեջանցիները նույն ոճով հարձակում էին իրականացրել ղարաբաղյան մարտական դիրքի վրա: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 2-3-ը պաշտոնական յացով Ադրբեջանում էր գտնվում ՌԴ նախագահը, իսկ այսօր լուսադեմին են, Ադրբեջանը կրկին նմանատիպ գործողություն իրականացրեց»,- ասաց Դ. Բաբայանը:Նրա խոսքերով, սա աշխարհաքաղաքական առումով ապտակ է միջնորդ երկրների ջանքերին, քանի որ նրանք մշտապես խոսում են տարածաշրջանում կայնություն հաստատելու մասին, սակայն Ադրբեջանն իր գործողություններով հակասում է դրանց, մանավանդ, ակնկալվում էր, որ մոտ ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն այցելելու են տարածաշրջան:«Այսպիսի գործողություններից հետո պարզապես անհասկանալի է դառնում, թե Ադրբեջանն ինչ կարող է մեզ առաջարկել: Կարծում եմ, որ նման գործողություններն արդեն պետք է լուրջ արձագանք ստանան միջազգային հանրության, մասնավորապես միջնորդ երկրների կողմից: Նրանք մեկ այլ ահաբեկչություն էլ ՄԱԿ-ում են տանում, փորձելով ինչ-որ բանաձևեր շրջանառել: Այսինքն, նման ահաբեկչական քաղաքականությունն ադրբեջանցիները որդեգրել են ոչ միայն շփման գծում, այլ նաև դիվանագիտական ճակատում: Սա շատ մտահոգիչ է: Չնայած դրան, Արցախն ի վիճակի է դիմակայել այդ մարտահրավերներին, իսկ դրա վառ ապացույցը ադրբեջանցիների նման գործողությունների արդյունավետ կասեցումն է»,- ասաց Դ. Բաբայանը:ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը Aysor-ի հետ զրույցում նշեց, որ սեպտեմբերի 4-ին գրանցված դիվերսիոն գործողությունը ինքնատիպ վրեժխնդրություն էր թշնամու կողմից: «Օգոստոսի 31-ին, երբ ադրբեջանցիները նույն գործողություններն իրականացրեցին Մատաղիսյան հատվածում և ձախողվեցին, նրանք պետք է վրեժխնդիր լինեին՝ ևս մեկ դիվերսիոն գործողություն իրականացնելով: Իսկ հերթականն էլ նախաձեռնեցին սեպտեմբերի 4-ին և ակնկալում էին հաջողություն, իսկ հաջողության դեպքում կգերեվարեին մի քանի զինծառայողի: Ենթադրաբար նրանք կտանեին այդ մարդկանցից կտտանքների միջոցով խոսքեր կորզելու»,- պարզաբանեց ՊՆ պաշտոնյան և հավելեց. «Ես ենթադրում եմ, որ այս դիվերսիոն-հետախուզական գործողությունները դեռ շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև նրանք որևէ վայրում հաջողություն գրանցեն՝ հանգստացնեն իրրենց ժողովրդին: Ադրբեջանցիներն իրենց մարդկային կորուստների միջոցով փորձում են քարոզչություն իրականացնել: Դրան հասնելու համար նրանք ամեն ինչի գնում են: Իհարկե, մենք կանխատեսում էինք, որ օգոստոսի 31-ից հետո նրանք փորձելու էին վրեժնդիր լինել, և մեր կանխատեսումներն իրականացան: Մենք կանխատեսում ենք, որ նման դեպքերի կրկին կիրականացվեն»:Հիշեցնենք, որ ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արևելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ:ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների և ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է: 


Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:
 


Aysor.am

Просмотров: 628 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: