Նոր աղմկահարույց փաստեր` Դինքի սպանության բացահայտման կոծկման մասին - 23 Марта 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 23 » Նոր աղմկահարույց փաստեր` Դինքի սպանության բացահայտման կոծկման մասին
10:34
Նոր աղմկահարույց փաստեր` Դինքի սպանության բացահայտման կոծկման մասին

Թուրքական Doğan լրատվական գործակալության փոխանցմամբ, Դինքի դատավարության ընթացքում նոր պայթունավտանգ իրավիճակ է առաջացել: Նշվում է, որ 2010 թվականի մայիսի 10-ին Ստամբուլի 14-րդ ծանր հանցավորությունների դատարանը, փորձաքննության անցկացման համար, Թուրքիայի գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների ընկերությանն (TÜBİTAK) է հանձնել Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող հայկական «Ագօս» թերթի խմբագրատան մերձակայքում ընկած «Աքբանկի» անվտանգության տեսախցիկների նկարահանած կադրերը, որոնք առնչվում են Դինքի սպանությանը: 

Թուրքական այդ բանկի տեսախցիկները Դինքի սպանության պահին նկարել են «Ագօս» թերթի խմբագրատան տարածքը, որտեղ և տեղի է ունեցել Դինքի սպանությունը: Ապա հետաքննության սկսելուն պես թուրքական ոստիկանությունը բանկի ղեկավարությունից պահանջել է այդ կադրերն անմիջապես հանձնել իրեն: 

TÜBİTAK-ը երկար ժամանակ ձգձգել է փորձաքննության անցկացումը և դատարանին տեղյակ չի պահել դրա արդյունքների մասին, ինչը հանգեցրել է նրան, որ դատարանը երկրորդ գրությունն է ուղարկել այդ կազմակերպությանը: 2011 թվականի փետրվարի 7-ին TÜBİTAK-ը պատասխանել է, որ փորձաքննությունն ավարտված է, և շուտով դատարանին կուղարկեն իրենց զեկույցը: 

4-էջանոց այդ զեկույցը դատարանին է ներկայացվել միայն գրեթե մեկ տարի անց: TÜBİTAK-ի գլխավոր փորձագետ Մեհմեթ Ուղուր Դողանի ստորագրությունը կրող այդ զեկույցում լուրջ կասկած է հայտնվում, որ այդ խտասկավառակներում եղած մի շարք տեսանյութեր վերացվել (մաքրվել) են: 

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքն սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում Օգյուն Սամասթի կողմից: Մարդասպանը հրազենային 3 կրակոց էր արձակել Դինքի գլխի ուղղությամբ և բացականչել գյավուր (անհավատ), ինչը հիմք տվեց ենթադրելու, որ սպանությունն իրականացվել է ազգային հողի վրա: 

2011 թվականի հունվարի 19-ին թուրք վերլուծաբան Մեհմեթ Ալի Բիրանդը Milliyet թերթում հրապարակած իր հոդվածում նշեց, որ Հրանտ Դինքն սպանվել է թուրքական պետության անտեսման արդյունքում, ինչի համար պատասխանատու բոլոր չինովնիկները ոչ միայն համապատասխան պատասխանատվության չենթարկվեցին, այլև պարգևատրվեցին:

Բիրանդի կարծիքով, Դինքի սպանության հարցում առաջին հերթին մեղավոր են Թուրքիայի ուժային կառույցները, քանի որ թե՛ ոստիկանությունը, թե՛ ժանդարմերիան, թե՛ գաղտնի ծառայության աշխատակիցները հստակ տեղյակ են եղել պատրաստվող սպանությունից, սակայն ոչինչ չեն ձեռնարկել Դինքի սպանության կանխման համար:


1in.am
Просмотров: 144 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: