Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 30 » Նման որակումներն ուղղակի հարևան երկրի ՊՆ մամլո խոսնակի հերթական զառանցանքն են
16:03
Նման որակումներն ուղղակի հարևան երկրի ՊՆ մամլո խոսնակի հերթական զառանցանքն են
Որոշ լրատվամիջոցներում վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ստորագրված արձանագրության շուրջ: Տարբեր տրամաչափի գործիչներ և մեկնաբաններ, ներկայացնելով իրենց կարծիքները, նշում են, թե դրանով խախտվում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, վտանգվում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Իսկ հայ-ռուսական արձանագրության ադրբեջանական արձագանքները ուղղակի հիվանդագին են: 
Օրերս նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն: Մեկնաբանելով ստորագրված արձանագրությունը, Սաբիրօղլուն իրեն իրավունք է վերապահել հայտարարել, թե «Հայաստանն այլևս չի կարող հանդես գալ որպես անկախ պետություն»:
Նման որակումներն ուղղակի հարևան երկրի ՊՆ մամլո խոսնակի հերթական զառանցանքն են, անգրագիտության և բթամտության դրսևորման ձև են, ուրիշ ոչինչ: 
Պարզ է, թե ինչու է Հայաստանի տարածքում տեղակայված ռազմակայանի գործունեության երկարաձգման և գործառույթների ընդլայնման հայ-ռուսական արձանագրության ստորագրումը հավասարակշռությունից հանել Ադրբեջանին. այս պայմանագիրը ռազմական առումով ապահովում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, առավել ամրացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում, կանխում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը, անիմաստ է դարձնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ներքին սպառման համար պարբերաբար հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները: 
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության ղեկավարին և որոշ լրատվամիջոցներին հարկ ենք համարում հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն է, և ստորագրված փաստաթուղթը համապատասխանում է երկու ինքնիշխան պետությունների ռազմավարական հետաքրքրություններին, բխում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման շահերից: Ինչ վերաբերում է ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությանը, ապա հայկական բանակը ամուր կանգնած է մեր պետության սահմաններին և պատրաստ է ցանկացած պահի դիմագրավելու և արժանի հակահարված տալու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության: 


ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Просмотров: 822 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: