Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 9 » Մտավորականները դատապարտում են Տիգրան Փոստանջյանի կալանավորումն ու պահանջում ազատ արձակել նրան
09:20
Մտավորականները դատապարտում են Տիգրան Փոստանջյանի կալանավորումն ու պահանջում ազատ արձակել նրան
 Մի խումբ մտավորականներ դիմում են հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանին ու Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, որտեղ իրենց մտահոգությունն են հայտնում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբոր կալանավորման վերաբերյալ:

Դիմումում, մասնավորապես, ասվում է.

«Մենք` ներքոստորագրյալներս, ճանաչում ենք երեւանյան Նոր Արաբկիր համայնքի հիմնադիրներից Փոստանջյան գերդաստանին որպես ազգասեր, մարդասեր եւ նվիրյալ հայրենասերների:

Օրերս հաղորդագրություն տարածեցին, ըստ որի` Արաբկիր համայնքի շարքային ծառայող, ոչ պաշտոնական դիրք ունեցող Տիգրան Փոստանջյանին ձերբակալել են` իբր 2010 թվականի սեպտեմբերին ոմն քաղաքացուց հարյուր հազար դրամ պահանջելու եւ ստանալու համար: «Կատարված դեպքից» կես տարի անց գործ է հարուցվում, որը քննում է ՀՀ ԱԱԾ հատուկ քննիչներից կազմված խումբը: Հիրավի զարմանք է պատում` պետական անվտանգությանը սպառնացող ինչ վտանգ է պարունակում իր մեջ այդ գործը, որ դրանով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը, որի պատճառով երկու ամսով արգելափակվելու է բարեպաշտ ընտանիքի զավակը եւ հայրը, ով ունի երկու մանկահասակ երեխա, չաշխատող կին եւ ծնողներ:

Փոստանջյանների ձեռքերով հիմնած Նոր Արաբկիրի հյուրընկալ տանը եւ ծառաստան այգում պարբերաբար հյուրընկալվել են մեր ազգի շատ ու շատ մեծեր` Հրաչյա Ներսիսյան, Գոհար Գասպարյան, Վահագն Դավթյան, Գեւորգ Դեվրիկյան, Գեւորգ Ղարիբջանյան, Սիլվա Կապուտիկյան, Հրանտ Շահինյան, Գառնիկ Ստեփանյան, Խաչատուր Վեմյան եւ բազում արժանավոր այլ հայորդիք, որոնցից շատերին տեսել, նրանց գիրկը նստել, նրանց զրույցները լսել է փոքրիկ Տիգրանը: Նա մեծացել է որպես հայրենասեր եւ օրինապաշտ մարդ:

Մենք համոզված ենք, որ որոշ չար ուժեր շահադիտական նպատակներով Տիգրան Փոստանջյանի նկատմամբ որոգայթ ստեղծելով կատարում են անբարո արարք, որով ավելի են սրում երկրում ստեղծված ներքաղաքական մթնոլորտը:

Դատապարտում ենք նման գործելաոճը:

Համոզված ենք, որ պատկան մարմինները կցուցաբերեն ողջամտություն եւ անհապաղ ազատ կարձակեն Տիգրան Փոստանջյանին:

Հարգանքներով`

Հրաչյա Մաթեւոսյան - արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ վարչության անդամ

Ռոբերտ Կարայան – գրող, հրապարակախոս

Տարիել Հակոբյան – քանդակագործ, պրոֆեսոր

Սասուն Գրիգորյան – բանաստեղծ, ռազմական պատմաբան, ՀԳՄ անդամ

Հակոբ Հակոբյան – գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ

Նորայր Մուշեղյան – սպորտի վաստակավոր գործիչ»:

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել Տիգրան Փոստանջյանի նկատմամբ՝ ապօրինի վարձատրություն ստանալու համար, ապա նա կալանավորվել է: Տ. Փոստանջյանը հայտարարել է, որ այդ գործի մասին տեղեկացել է դատախազության կայքից եւ որ դա ամբողջովին սադրանք է եւ ուղղված է իր քրոջ գործունեությունը զսպելուն:





NEWS.am

Просмотров: 540 | Добавил: hayruni88 | Теги: Z.Postanjyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: