Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈՒԼԻՍ » 28 » Մոսկվայում մահացել է Արաքս Դավթյանը
00:10
Մոսկվայում մահացել է Արաքս Դավթյանը
Ա. Դավթյանը ծնվել է 1949 թվականի ապրիլի 22-ին զինվորական օդաչուի ընտանիքում:

1975թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան: Որպես մեներգչուհի 1975-86 թթ. աշխատել է կոնսերվատորիայի օպերային ստուդիայում, 1986-92-ին` ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախմբում:

Նա առաջին խորհրդային երգչուհին էր, ով հաղթանակ տարավ երաժշտարվեստի այնպիսի հեղինակավոր ստուգատեսում, ինչպիսին է Իտալիայի Վերչելլի քաղաքում անցկացվող «Վիոտիի անվան մրցույթը» (1986թ.), որից անմիջապես հետո «Տրավիատայում» Վիոելետայի դերերգով հանդես գալու հրավեր ստացավ Մեծ թատրոնից: Արաքս Դավթյանի լիրիկական սոպրանոն հնչել է աշխարհի հարյուր քսանից ավելի հեղինակավոր համերգային դահլիճներում. «Կարնեգի Հոլլ» (Նյու Յորք), «Գավո» (Փարիզ), «Գեբաու» (Ամստերդամ), «Սենթըր Հոլլ» (Տոկիո) և այլն, համագործակցել է հանրահայտ արտիստներ Ռիկարդո Շաիի, Գենադի Ռոժդեստվենսկու, Պիտեր Կլաուս Ֆլորի, Ելենա Օբրազցովայի, Թամարա Սինյավսկայայի և այլոց հետ: Հատկապես հիշարժան է Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմի» (դասական երկացանկում համարվում է տեխնիկապես ամենաբարդ կատարելի ստեղծագործություններից մեկը) փայլուն կատարումը Ամստերդամի «Գեբաու» դահլիճում` 1988թ.:

Նշանավոր երգչուհին նաև հիանալի մանկավարժ էր: Նա վոկալ է դասավանդել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում (1997-ից` կոնսերվատորիայի պրոֆեսոր), նաև Մոսկվայում, ուր աշխատեց մինչև կյանքի վերջը:

Արաքս Դավթյանը զբաղվում էր ակտիվ համերգային գործունեությամբ, ուներ լայն երկացանկ, որի մեջ մշտական տեղ ունեին հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների ընտիր ստեղծագործությունները: Վլադիմիր Սպիվակովի գնահատմամբ` Ա.Դավթյանը Մոցարտի ստեղծագործությունների մեծագույն մեկնաբանն էր:

Արաքս Դավթյանը նաև բացառիկ արտիստիզմի տեր անձնավորություն էր, ինչի վկայությունն է ճանաչված ռեժիսոր Ռուստամ Խամդամովի «Վոկալ զուգահեռներ» խաղարկային ֆիլմում նրա մարմնավորած փայլուն կերպարը:

Մեծատաղանդ երգչուհու և վաստակաշատ մանկավարժի հիշատակը միշտ վառ կմնա նրա արվեստի բազմահազար երկրպագուների և սաների սրտերում:

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ Արաքս Դավթյանի դին Հայաստան տեղափոխելու և հուղարկավորելու նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է պետական հանձնաժողով:

 

Tert.am


Просмотров: 508 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: