Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՍԵՊՏԵՄԲԵՐ » 30 » Միշլին Քալմի-Ռեյ. «Հայ - թուրքական գործընթացը չի կարող կիսատ մնալ»
14:28
Միշլին Քալմի-Ռեյ. «Հայ - թուրքական գործընթացը չի կարող կիսատ մնալ»
Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող կիսատ մնալ, հայտարարել է Շվեյցարիայի նորընտիր փոխնախագահ, արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության հետ երեկ Ժնեւում կայացած հանդիպման ժամանակ:

Նա հայտնել է, որ այժմ ընթանում են ակտիվ խորհրդակցություններ երկու կողմերի հետ, որպեսզի բարենպաստ պայմաններ ստեղծվեն գործընթացը շարունակելու համար:

«Շվեյցարիան վճռական է գործընթացը առաջ մղելու հարցում», - ասել է Քալմի-Ռեյը, բարձր գհահատելով Հայաստանի նախագահի` հայ - թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլը եւ այն համարելով քաղաքական խիզախություն:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Շվեյցարիայի աջակցությունը հայ - թուրքական հարաբերությունների բնականոնացմանն ուղղված հայկական կողմի նախաձեռնությանը: Նա շեշտել է, որ թուրքական կողմը առաջ է քաշել մի շարք նախապայմաններ, որոնք անընդունելի են հայկական կողմի համար: Աբրահամյանը հիշեցրել է, որ հաշվի առնելով Թուրքիայի խորհրդարանում արձանագրությունների վավերացման անհարկի ձգձգումները` Հայաստանի նախագահը ետ կանչեց արձանագրությունները խորհրդարանի օրակարգից` պահպանելով, սակայն, արձանագրությունների տակ դրված հայկական կողմի ստորագրությունը եւ դրանով իսկ հարգելով միջնորդների բարձր հեղինակությունը:

Հանդիպման մասնակիցները անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը` կարեւորելով հարցի խաղաղ բանակցային ճանապարհով լուծումը:

Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` նույն օրը Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Շվեյցարիայի Պետությունների խորհրդի (Սենատ) նախագահ Էրիկա-Ֆորստեր Վանինիի եւ Ազգային խորհրդի նախագահ Պասկալ Բրուդերեր Ուիսի հետ, շրջայց է կատարել Շվեյցարիայի խորհրդարանի շենքում, մասնակցել երկու պալատների նիստերին: Հովիկ Աբրահամյանը գրառումներ է կատարել պատվավոր հյուրերի գրքում:

Այցի ընթացքում հայաստանյան պատվիրակությանը ուղեկցում է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը:



azatutyun.am
Просмотров: 467 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: