Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 26.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՆՈՅԵՄԲԵՐ » 9 » Մինսկի խումբն արդեն ոչ պաշտոնապես ճանաչել է ԼՂ անկախությունը. Ռիչարդ Կիրակոսյան
15:39
Մինսկի խումբն արդեն ոչ պաշտոնապես ճանաչել է ԼՂ անկախությունը. Ռիչարդ Կիրակոսյան
«Չեմ կարծում, որ որևէ դերակատար կա տարածաշրջանում կամ տարածաշրջանից դուրս, որ իրոք մտածում է, որ Ղարաբաղն իրոք կարող է վերադարձվել Ադրբեջանին»,– այսօր հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը։Վերլուծաբանը նշեց, որ ինքը ոչ դեմ է, ոչ էլ կողմ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը, սակայն կարծում է, որ Արցախի անկախության ճանաչման համար Հայաստանը նախկինում ունեցել է լավ հնարավորություններ, սակայն չի կարողացել օգտագործել դրանք։ Ռիչարդ Կիրակոսյանի համար, Հայաստանը կարող էր ԼՂ անկախությունը ճանաչել 1994թ. պատերազմի ավարտին, կամ այլ երկրների կողմից Կոսովոյի անկախության ճանաչման ժամանակ, սակայն «Հայաստանի կառավարությունը չկարողացավ օգտագործել այդ հնարավորությունները նախկինում»։«Իմ կարծիքով, առաջնահերթությունը ոչ թե այն է, որ Հայաստանը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այլ կարևորն այն է, որ Մինսկի խումբն արդեն ոչ պաշտոնապես ճանաչել է ԼՂ անկախությունը»,– հայտարարեց Կիրակոսյանը՝ պարզաբանելով, որ այսօր Մինսկի խումբը ԼՂ կարգավիճակի ճանաչման հարցով չի զբաղվում, այլ ուզում է ճանապարհներ գտնել, որպեսզի Բաքուն ընդունի այն իրողությունը, որ ԼՂ–ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում։«Միայն այս տարածաշրջանում պատերազմ ցանկացողներն են ենթադրում, որ Ղարաբաղը կվերադաձվի Ադրբեջանին»,– հայտարարեց Ռիչարդ Կիրակոսյանը։Վերլուծաբանը միաժամանակ նկատեց, թե ադրբեջանցի քարտեզագիրները բավականին աշխատանք ունեն անելու, քանի որ «Ղարաբաղը չի վերադառնալու Ադրբեջանի կազմ»։





tert.am

Просмотров: 439 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 1
0  
1 Curado   (11.06.2014 13:12) [ՆՅՈՒԹ]
Wow! Great to find a post with such a clear mesaegs!

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: