Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 8 » Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի մասին հերթական զեկույցը
17:45
Միջազգային ճգնաժամային խումբը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի մասին հերթական զեկույցը
Միջազգային ճգնաժամային խմբի Լեռնային Ղարաբաղի մասին հերթական զեկույցը հավանական է համարում Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների վերսկսումը: Այս ենթադրությունը զեկույցը հիմնավորում է 2010 թվականի դրության ուսումնասիրությամբ: Զեկույցը փաստում է, որ 2010 թ. ընթացքում ավելացել են բախումները սահմանի վրա, և դադար է գրանցվել բանակցային գործընթացում։ Հատկապես խոսվում է 2010 թվականին Մինսկի խմբի անարդյունավետ գործելու մասին: 


Միջազգային ճգնաժամային խումբը նաև մատնանշում է, որ երկու կողմերն էլ նախորդ տարվա ընթացքում շատացրել են ռազմական ծախսերը: 

Հնարավոր պատերազմական գործողություններից խուսափելու և հարցին խաղաղ լուծում տալու համար միջազգային ճգնաժամային խումբը հորդորում է կողմերին ընդունել կարգավորման սկզբունքները: Միջազգային հանրությունը, հատկապես Ռուսաստանը՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, պետք է թույլ չտան զենքի կիրառումը սահմանի վրա: 







1in.am

Просмотров: 493 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: