Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՕԳՈՍՏՈՍ » 10 » Մելքոնյան. Պատեհ առիթի դեպքում Արևմուտքը Սևրի դաշնագիրը օգտագործում է Թուրքիայի դեմ
13:28
Մելքոնյան. Պատեհ առիթի դեպքում Արևմուտքը Սևրի դաշնագիրը օգտագործում է Թուրքիայի դեմ

Այսօր լրանում է Սևրի դաշնագրի ստորագրման 90-րդ տարին: ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն այս առթիվ հանդիպելով լրագրողներին նախ շնորհավորեց բոլորին, ապա հայտարարեց, որ նախապես պատվիրված ոսկե գրչով ստորագրված այդ փաստաթուղթը կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, չնայած նախկինում այն դիտվել է որպես թղթի մի կտոր:

Պատմաբանն ուրախությամբ նշեց, որ Սևրի պայմանագրի նկատմամբ հայկական կողմի վերաբերմունքը գնալով փոխվում է ու դրա նկատմամաբ հետաքրքրությունն աճում է: Բանախոսը Սևրի դաշնագիրը հայկական հարցի համար որակեց որպես Նյուրենբերգի նախադեպ, քանի որ հաղթանակում էր արդարությունը, Օսմանյան լծի տակ ապրող շատ ժողովուրդներ դե յուրե դառնում էին անկախ, ստանում ինքնուրույնություն, և վերջապես այդ պետությունը փլուզվում էր:

«Դաշնագրով Հայաստանի Հանրապետությունը ստանում էր կենսապայմաններ` ելք դեպի արտաքին աշխարհ, նրա տարածքը դառնում էր 160 հազար քկմ, ՀՀ մաս պետք է կազմեին Տրապիզոնի, Էրզրումի, Վանի, Բիթլիսի վիլայեթների տարածքի մեծագույն մասը»,-ասաց մասնագետը` հիշեցնելով, որ Սևրի պայմանագիրը առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակ տարած Անտանտի երկրների պարտադրանքն էր Թուրքիայի նկատմամբ, որը 500-600 տարի դարձել էր համաշխարհային քաղաքակրթության թշնամի, իսկ շատ ժողովուրդների համար` իրական բանտ: 

«Սևրի դաշնագրով վերջապես արձանագրվում էր այդ պետության փլուզումը և նոր աշխարհաքաղաքական իրողությունների ստեղծումը»,-մանրամասնեց Մելքոնյանը:

Ինստիտուտի տնօրենն ընդգծեց, որ դաշնագրի ներքո ստորագրած կողմերից և ոչ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը ու այն չեղյալ չի հայտարարել: Պատմաբանն ասաց, որ ցանկացած պահի` արևմտյան երկրներից շատերը Թուրքիայի հետ խնդիրներ լուծելու դեպքում անմիջապես նրան հիշեցնում են Սևրի պայմանգրի մասին:
«Վավերացման բացակայաությունն ամենևին չի նշանակում, որ այդ փաստաթուղթը դարձել է առ ոչինչ»,-ասաց բանախոսնն ու համոզմունք հայտնեց, որ պատեհ առիթի դեպքում Արևմուտքի կողմից Թուրքիայի դեմ կարող է այդ փաստաթուղթն օգտագործվել: «Այլ հարց է, մենք դրանից կկարողանա՞նք շահել, թե՞ ոչ, բայց որ պետք է պատրաստ լինենք, դա փաստ է»,-եզրափակեց մասնագետը:
Դաշնագրի` Հայաստանին վերաբերող դրույթներին կարող եք ծանոթանալ 
այստեղ :

 

Աղբյուր` Panorama.am

Просмотров: 681 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: