Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԵՐԵՔՇԱԲԹԻ, 16.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2010 » ՀՈԿՏԵՄԲԵՐ » 4 » Մեկնարկում է Փաստահավաք առաքելությունը Ղարաբաղին հարող շրջաններում
14:34
Մեկնարկում է Փաստահավաք առաքելությունը Ղարաբաղին հարող շրջաններում


Երկուշաբթի օրը մեկնարկում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների Փաստահավաք առաքելությունը Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջաններում։

Տասն օր շարունակ միջնորդները` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի եւ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչների ուղեկցությամբ, կծանոթանան ու կգնահատեն տեղում ստեղծված մարդասիրական իրավիճակը։

Նմանօրինակ առաքելությամբ միջնորդները հանդես են գալիս առաջին անգամ` 2005 թվականից ի վեր։

Ավելի վաղ համանախագահները այցելել են տարածաշրջան եւ այդ նախաձեռնության շուրջ հանդիպումներ անցկացրել Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ։

Պաշտոնական Ստեփանակերտի հավաստմամբ` Ղարաբաղը տվել է իր համաձայնությունը, սակայն` պայմանով, որ նույնպիսի առաքելություն իրականացվի նաեւ «Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու այն հատվածներում, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ»: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում 
 ասել էր Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը։ «Մենք սպասում ենք, ակնկալում ենք, որ լինելու է նաեւ նմանատիպ առաքելություն այնտեղ», - նշել էր նա:

Ստեփանակերտը նաեւ հույս ունի, որ «այս առաքելության արդյունքում միջնորդներն ու միջազգային հանրությունը կհամոզվեն, որ այդ տարածքները բնակչության կողմից ընկալվում են որպես Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մաս, եւ ըստ այդմ` փոփոխություններ կմտցնեն հակամարտության կարգավորման այս կամ այն դրույթում»:

«Թող գան ու տեսնեն, որ այդ տարածքները մեր տարածքներն են, եւ այնտեղ կյանքը շարունակվում է` կառուցվում են տարբեր ենթակառուցվածքներ, շենքեր, արտադրական օբյեկտներ եւ այլն` ինչպես ամեն տեղ Արցախով մեկ: Այստեղ ես որեւէ վտանգ չեմ տեսնում», - ասել էր Ղարաբաղի նախագահի խոսնակը:

Առաքելությունից տրամագծորեն հակառակ ակնկալիքներն ունեն Ադրբեջանում: «Պաշտոնական Բաքուն մշտապես հայտարարել է, որ գրավյալ տարածքներում վերահսկողության պակաս կա, եւ որ Հայաստանը ոչնչացրել է Ադրբեջանի պատմական ու մշակութային ժառանգությունը այդ տարածքներում», - «Թրենդ» գործակալության հաղորդմամբ` հայտարարել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ղեկավար Բայրամ Սաֆարովը եւ հավելել. - «Միջնորդների այս առաքելությունը կարեւոր դեր կխաղա ճշմարտության բացահայտման եւ ողջ աշխարհով մեկ տարածման գործում, եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ դրան մասնակցում են ՄԱԿ-ի նման հեղինակավոր կազմակերպության ներկայացուցիչները»։

Վերջին տարիներին Ադրբեջանը փորձում է Լեռնային Ղարաբաղին հարող տարածքներում ստեղծված իրավիճակը քննարկման առարկա դարձնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, 2008-ին Ադրբեջանի կողմից հարցի շուրջ ներկայացված եւ Հայաստանին դատապարտող բանաձեւն ընդունվեց, եւս մեկ փաստաթուղթ էլ պետք է քննարկվեր այս տարվա սեպտեմբերին` ՄԱԿ-ի նախորդ վեհաժողովում։ Վերջին պահին, սակայն, պաշտոնական Բաքուն հետաձգեց բանաձեւի քննարկումը` հաշվի առնելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախաձեռնած այս դաշտային առաքելությունը:








azatutyun.am
Просмотров: 528 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: