Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 9 » ՄԵԴՎԵԴԵՎՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ՎԻՃՈՒՄ ԵՆ
22:17
ՄԵԴՎԵԴԵՎՆ ՈՒ ՊՈՒՏԻՆԸ ՎԻՃՈՒՄ ԵՆ








 Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հատուկ կապի եւ տեղեկատվության պաշտպանության կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Անդրեեչկինը կառավարական հանձնաժողովում առաջարկել է Ռուսաստանում արգելել Gmail, Hotmail եւ Skype ծառայությունները, պատճառաբանելով, որ հատուկ ծառայությունները վերահսկողություն չունեն դրանց հանդեպ:
 
ԱԴԾ պաշտոնյայի առաջարկները Մեդվեդեւի մամուլի ծառայությունը որակել է որպես նրա անձնական կարծիք եւ հայտարարել, որ դրանք չեն արտահայտում պետության քաղաքականությունը ինտերնետի զարգացման ասպարեզում:
 
Սակայն հակառակ տեսակետն է հայտնել վարչապետ Պուտինի մամուլի ծառայությունը, հայտարարելով, որ Անդրեեչկինի առաջարկները հիմնավոր են: Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել է նաեւ, թե Անդրեեչկինի հայտարարությունը ԱԴԾ պաշտոնական դիրքորոշումն է, եւ ոչ թե անձնական կարծիքը:
 
Այս կապակցությամբ հայտարարություն է արել նաեւ ՌԴ կապի նախարարությունը, ասելով, որ վերը նշված ինտերնետ-ծառայությունները արգելելու որեւէ ծրագիր չկա:
 
Մինչդեռ, Ռուսաստանի իրավապաշտպանները համոզված են, որ հեռու չէ ժամանակը, երբ Ռուսաստանում ինտերնետը կարող է արգելվել ընդհանրապես:




lragir.am
Просмотров: 522 | Добавил: Hayruni_Sergo | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: