Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՇԱԲԱԹ, 20.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 21 » Մեդվեդևը Լիբիայի վերաբերյալ Պուտինի արտահայտություններն անթույլատրելի է համարել
23:42
Մեդվեդևը Լիբիայի վերաբերյալ Պուտինի արտահայտություններն անթույլատրելի է համարել
 Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն այսօր կոչ է արել զգույշ լինել Լիբիայի իրադրության վերաբերյալ գնահատականներում և խուսափել «խաչակրաց արշավանք» արտահայտությունից։ «.... Որևէ դեպքում թույլատրելի չէ այնպիսի արտահայտությունների գործածումը, որոնք, ըստ էության, քաղաքակրթությունների բախման կհանգեցնեն, ինչպես օրինակ «խաչակրաց արշավանքը» և այլն, դա անթույլատրելի է »,– ասել է Մեդվեդևը։ Նշենք, որ այսօր ավելի վաղ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Լիբիայում ծավալվող միջազգային ռազմական գործողությունները «խաչակրաց արշավանքների» հետ էր համեմատել։Մեդվեդևն ասել է, որ Ռուսաստանը, Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևի քվեարկության ժամանակ գիտակցաբար չի օգտագործել վետոյի իր իրավունքը, քանի որ այդ բանաձևը Մոսկվան սխալ չի համարում։ « ... Ես այդ բանաձևը սխալ չեմ համարում, ավելին, ես կարծում եմ, որ այդ բանաձևը ընդհանուր առմամբ արտացոլում է Լիբիայում կատարվող իրադարձությունների մասին մեր պատկերացումները ևս, բայց ոչ ամեն առումով, ուստի մենք վետոյի իրավունքից չօգտվեցինք...»,–հայտարարել է Մեդվեդևը։Ռուսաստանի նախագահը նշել էր, որ Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններն արդյունք են այդ երկրի ղեկավարության՝ սեփական ժողովրդի դեմ իրականացրած հանցագործությունների։ «Այն ամենն, ինչ տեղի է ունենում այդ երկրում, պայմանավորված է Լիբիայի ղեկավարության այլանդակ պահվածքով և սեփական ժողովրդի դեմ կատարած հանցագործություններով, դա չպետք է մոռանալ։ Մնացած ամեն ինչը հետևանք է»,–ասել է Մեդվեդևը։ Մեդվեդևը ընդգծել է նաև, որ Լիբիայի դեմ որևէ ռազմական գործողության Ռուսաստանը չի մասնակցի:Այսօր ավելի վաղ Լիբիայի իրադրությանն էր անդրադարձել նաև ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ արտահայտում է իր անձնական կարծիքը։ ՄԱԿ–ի ԱԽ–ի բանաձևը Պուտինն «անլիարժեք և վնասակար» էր անվանել։ «Այն բոլորին թույլ է տալիս ինքնիշխան պետության հանդեպ ցանկացած գործողություն ձեռնարկել։ Դա ինձ հիշեցնում է խաչակրաց արշավանք կատարելու՝ միջնադարյան կոչերը, երբ մեկը մեկ ուրիշին կոչ էր անում որոշակի տեղ գնալ և ինչ–որ բան ազատագրել»,–ասել էր Պուտինը։ Իսկ ԱՄՆ–ի՝ այլ երկրների հակամարտություններին միջամտելը, ըստ Պուտինի, «կայուն տենդենց է, որում չկա ոչ խիղճ, ոչ տրամաբանություն»։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։Մարտի 17–ին, ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդը Լիբիայի վերաբերյալ բանաձև ընդունեց։ Բանաձևն ընդունվել է ձայների մեծամասնությամբ. Լիբանանի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների կողմից ներկայացված բանաձևի նախագծին կողմ են քվեարկել ՄԱԿ–ի ԱԽ 15 անդամ երկրներից 10–ը, իսկ Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Գերմանիան և Հնդկաստանը՝ ձեռնպահ են մնացել քվեարկությունից։Այդ բանաձևը նախատեսում է «անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկել» (բացի ցամաքային հարձակումից) Լիբիայի առաջնորդ Մուամար Կադաֆիի զորքերից երկրի բնակիչներին պաշտպանելու համար:Լիբիացիներին պաշտպանելու նպատակով ռազմական գործողություները Լիբիայում սկսվեցին մարտի 19-ին: Գործողություններին մասնակացում են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան և Կանադան։Ռազմական գործողությունների ընթացքում արդեն 110 հրթիռ է արձակվել Լիբիայի հակաօդային պաշտպանության օբյեկտների վրա: Լիբիայի պաշտոնական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ կոալիցիոն ուժերը հարվածներ են հասցրել նաև Տրիպոլի, Բենղազի, Զուվար քաղաքների քաղաքացիական օբյեկտների, ինչպես նաև Միսուրատա քաղաքի մոտ գտնվող նավթային տերմինալի վրա: Լիբիայի հեռուստատեսության հաղորդմամբ՝ միջազգային ռազմական գործողությունների արդյունքում 60–ից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել, կան հարյուրավոր վիրավորներ:

 





Tert.am

Просмотров: 486 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: