Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՀԻՆԳՇԱԲԹԻ, 28.3.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 18 » «Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կանցկացվի Հայաստանում
22:33
«Մանկական Եվրատեսիլ-2011»-ը կանցկացվի Հայաստանում

2011 թվականի «Մանկական եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթն անցկացվելու է Հայաստանում: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին մամուլի ասուլիսում հայտարարել է «Մանկական Եվրատեսիլում» հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը:

Նրա խոսքով, մի քանի երկրներ են հայտ ներկայացրել «Մանկական եվրատեսիլի» իրենց երկրում անցկացնելու համար, որից մնացել են երկու երկիր եւ Հայաստանի առաջարկը ճանաչվել է լավագույնը:

«Շատ դժվար էր հավատալ, որ մեզ կհաջողվեր մրցույթն անցկացնել Հայաստանում»,-ասաց Հանրային Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը: Մրցույթի կազմակերպման համար միջոցների մի մասը տրամադրելու է Եվրոպական հեռարձակողների միությունը, մնացած մասի համար կներգրավվեն տեղի միջոցները: Մրցույթի պրոդյուսերը լինելու է շվեդ Բո Վան Բերգը, ով, Ալեքսան Հարությունյանի խոսքով, բազմիցս կազմակերպել է «Եվրատեսիլ» երգի մրցույթը:

Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը թեեւ չնշեց, թե որքան գումար է անհրաժեշտ լինելու մրցույթի կազմակերպման համար, սակայն ասաց, որ միջոցները բավարար կլինեն, որպեսզի շքեղ շոու լինի, որը չզիջի նախորդ տարիների մանկական եվրատեսիլներին: Հարությունյանը նաեւ հավելեց, որ Հայաստանը պատրաստ է ընդունել բոլոր հյուրերին, իսկ մրցույթին հանդես կգան համաշխարհային մեծության աստղեր:

NEWS.am-ի հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի մասնակիցները համերգով հանդես գան ԼՂՀ-ում` «Մանկական Եվրատեսիլ 2010»-ի հաղթող Վլադիմիր Արզումանյանի ծննդավայրում, Ալեքսան Հարությունյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնակից առանձին կորոշի այդ խնդիրը, որովհետեւ մինչեւ մրցույթը լարված գրաֆիկ է լինելու, իսկ մրցույթից հետո պատվիրակություններն անմիջապես մեկնում են: Բնականաբար, եթե Վլադիմիրը հրավիրի եւ որեւէ երկրի մասնակից ցանկություն հայտնի մեկնել Ղարաբաղ, մենք ամեն կերպ կաջակցենք»:

«Մանկական եվրատեսիլ-2011»-ը կանցկացվի Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրի սպորտային դահլիճում:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին Մինսկում կայացած մանկական «Եվրատեսիլ-2010» մրցույթում 12-ամյա Հայաստանը ներկայացնող Վլադիմիր Արզումանյանը գրավել էր առաջին տեղը՝ իր «Մայրիկ» երգով: Մրցույթին մասնակցել էին 14 երկրների 10-15 տարեկան կատարողներ, այդ թվում Բելառուսից, Բելգիայից, Վրաստանից, Լատվիայից, Լիտվայից, Մակեդոնիայից, Մալթայից եւ այլ երկրներից:


NEWS.am


Просмотров: 461 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *: Է-mail:
Ծածկագիր *: