Մահափորձ է ծրագրվում Թուրքիայի գլխավոր ազգայնականի դեմ - 3 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ԿԻՐԱԿԻ, 4.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 3 » Մահափորձ է ծրագրվում Թուրքիայի գլխավոր ազգայնականի դեմ
10:50
Մահափորձ է ծրագրվում Թուրքիայի գլխավոր ազգայնականի դեմ


Թուրքիայի իրավապահները զգուշացրել են «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի և կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օքթայ Վուրալի դեմ հնարավոր մահափորձի մասին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Milliyet օրաթերթը։

Թերթի փոխանցմամբ՝ Անկարայի ոստիկանության բաժանմունք են հրավիրվել Բահչելիի թիկնապահները, որոնց տեղեկացրել են այն մասին, որ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդի, ինչպես նաև Օքթայ Վուրալի և կուսակցության մյուս բարձրաստիճան ներկայացուցիչների անունները տեղ են զբաղեցնում իրավապահների կողմից հայտնաբերված Հեղափոխական ժողովրդական ազատագրման ճակատ (DHKP/C) կազմակերպության ցուցակում։

DHKP/C Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։
Նշվում է, որ այդ նախազգուշացումից հետո Բահչելիի թիկնազորը մի քանի անգամ ուժեղացվել է։





Tert.am

Просмотров: 177 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: