Մ. Եղիազարյան. Ադրբեջանի սադրանքները հոգեբանական գրոհ են - 27 Января 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՀՈՒՆՎԱՐ » 27 » Մ. Եղիազարյան. Ադրբեջանի սադրանքները հոգեբանական գրոհ են
15:51
Մ. Եղիազարյան. Ադրբեջանի սադրանքները հոգեբանական գրոհ են

«Ես այսօր խաղաղ կարգավորման գործընթաց չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով արցախյան հիմախնդրին, նման տեսակետ հայտնեց «Արաբո» ջոկատի նախկին հրամանատար, արցախյան ազատամարտի մասնակից Մանվել Եղիազարյանը` հավելելով, որ եթե երկու կողմերն ունեն խնդիր, և կողմերից մեկն անընդհատ զինվում է, ապա խաղաղ կարգավորման գործընթացը ուղղակի բացառվում է:«Երբ հակառակորդը անընդհատ զինում է իր բանակը, ես ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ այդ զենքը չի ջարդվի իմ գլխին», - նշեց Մանվել Եղիազարյանը:«Մենք կանգնած ենք չոր դիրքերի վրա»,- անդրադառնալով բանակցային գործընթացին` նշեց Մանվել Եղիազարյանը, հավելով, որ հայկական կողմը չի պատրաստվում գնալ միակողմանի զիջումների:Անդրադառնալով ԼՂՀ պաշտպանության բանակի և ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդի՝ հաճախակի դարձած, սադրանքներին` Մանվել Եղիազարյանը նշեց, որ այս տարի սադրանքներն ավելի կշատանան:«Դա հոգեբանական գրոհ է», - նշեց ազատամարտիկը` հավելելով որ այս քայլերով ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ բան ապացուցել մեր իշխանություններին` միևնույն ժամանակ ձգտելով սարսափի մեջ պահել հայ ժողովրդին:

 

Aysor.am

Просмотров: 212 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: