«Լռություն» Ազատության հրապարակում - 4 Апреля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ԱՊՐԻԼ » 4 » «Լռություն» Ազատության հրապարակում
17:14
«Լռություն» Ազատության հրապարակում

 Ազատության հրապարակում այսօր եւս շարունակվելու է «Լռության ուխտ»-ը, որը մեկնարկել է ապրիլի 2-ից: «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից մարտի 15-ին հացադուլը դադարեցնելուց հետո հայտարարվեց, որ բողոքի ակցիաները շարունակական են լինելու` մի քիչ այլ բնույթով:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ բազմաթիվ մտավորականներ են գալիս ու ցանկություն հայտնում մասնակցելու այդ ակցիային: Նրանք գրանցվում են հատուկ մատյանում: Թե ովքեր այսօր կմասնակցեն «Լռության ուխտ»-ին Ստեփան Սաֆարյանը դժվարացավ ասել` խորհուրդ տալով ժամը 17:00-ին գալ Ազատության հրապարակ ու տեղում տեսնել:

«Մտավորականները բողոքում են երկրի այսպիսի ընթացքի դեմ: Ազատության հրապարակին պետք է վերադարձնել նրա հիմնական խորհուրդը: Այս հրապարակը ազատություն պահանջելու, բողոքելու վայր է, եւ որը համառորեն քաղաքային իշխանությունները փորձում են վերածել խաղահրապարակի»,- ընդգծեց Ստեփան Սաֆարյանը:

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ ազատության» խորագիրը կրող հացադուլին հաջորդող մտավորականների այս ակցիան, նրա ասելով` շարունակական բնույթ է կրելու: Այն անցկացվելու է ամեն օր` ժամը 17-22:00-ն: «Ակցիայի շարունակության ու ժամկետի մասին խոսելը դժվար է, քանի որ եթե դա միմյանց փոխարինելով է լինում, կախված կլինի նրանից, թե որքան ցանկացողներ կլինեն` ովքեր կգան ու կնստեն Ազատության հրապարակում»,- նշեց Ստեփան Սաֆարյանը:

«Լռության ուխտ»-ի մասնակիցները չեն հաղորդակցվում ոչ մեկի հետ, այլ միայն լուռ ողջունում են:

Ստեփան Սաֆարյանի ասելով` մինչ այս պահը ոչ մի խոչընդոտ չի եղել, թեեւ ակցիայի առաջին օրը քիչ հեռվում բավականին շատ ոստիկաններ են խմբված եղել. «Ակցիայի առաջին օրը նույնիսկ նրանցից մեկը մոտեցավ ինձ ու ի զարմանս ինձ քաղաքավարի եւ նույնիսկ պատիվ տալով` հետաքրքրվեց ակցիայով ու ասաց, թե. «Դա ձեր իրավունքն է , դուք իրավունք ունեք»:




a1plus.am

Просмотров: 144 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: