Լիբիայում ստեղծվել է ընդդիմադիր կառավարություն - 27 Февраля 2011 - ՀԱՄԱԽՄԲՈՒՄ
Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 9.12.2016
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՓԵՏՐՎԱՐ » 27 » Լիբիայում ստեղծվել է ընդդիմադիր կառավարություն
13:05
Լիբիայում ստեղծվել է ընդդիմադիր կառավարություն
 Լիբիական ընդդիմությունը ստեղծել է անցումային կառավարություն, որը գլխավորել է երկրի արդարադատության նախկին նախարար Մուստաֆա Մոհամեդ Աբդուլ ալ Ջելեյլը: Ինչպես հայտնում է BBC-ն, կառավարության մյուս անդամների անունները դեռ հայտնի չեն:Անցումային կառավարության նստավայր է դարձել Լիբիայի մեծությամբ երկրորդ քաղաքը` Բենղազին:Աբդուլ ալ Ջելեյլի խոսքով` երեք ամսվա ընթացքում ժամանակավոր կառավարությունը պետք է Լիբիան նախապատրաստի ընտրությունների: Նոր կառավարությանն իր աջակցությունն է արդեն հայտնել Լիբիայում ԱՄՆ դեսպանը: Աբդուլ ալ Ջելեյլը հաստատել է, որ Տրիպոլին կմնա պետության մայրաքաղաք: Նա կոչ է արել լիբիացիներին պահպանել երկրի ամբողջականությունը և նշել, որ երկրում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատու է միայն Մուամմար Կադաֆին:Աբդուլ ալ Ջելեյլը հրաժարական է տվել փետրվարի 21-ին` ի նշան ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնի ուժի դեմ բողոքի: Հաջորդ օրը հրաժարական տվեց Լիբիայի ներքին գործերի նախարար Ֆաթահ Յունիս ալ Աբիդին, որը, ԶԼՄ-ների տվյալներով, Կադաֆիի կառավարությունում երկրորդ մարդն էր:Շաբաթ օրը «Ալ Արաբիային» տված հարցազրույցում Կադաֆիի որդին` Սաիֆ ալ Իսլամը, հայտարարել է, որ երկրում հնարավոր է սկսվի քաղաքացիական պատերազմ:ՄԱԿ-ի գնահատականներով՝ տասնօրյա հուզումների ընթացքում առնվազն 1000 մարդ է զոհվել Լիբիայում:Երկրի ղեկին 42 տարի գտնվող Մուամմար Կադաֆիի հրաժարականի պահանջով զանգվածային հուզումներն սկսվել են փետրվարի 15-ին: Ներկայում, բացառությամբ մայրաքաղաք Տրիպոլիի, Կադաֆին կորցրել է իշխանությունը երկրում, իսկ մայրաքաղաքում մարտեր են ընթանում կառավարական և ընդդիմադիր ուժերի միջև:Երեկ Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում կառույցի բոլոր 15 անդամները միաձայն քվեարկել են Լիբիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու օգտին:




 

Tert.am

Просмотров: 142 | Добавил: hayruni88 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: