Вы вошли как Гость • ԽՈՒՄԲ "Гости"ՀԱՅՐՈՒՆԱԿԱՆ ՈՂՋՈՒՅՆ Гость • ԻՄ ԷՋԸ • ԳՐԱՆՑՎԵԼ • ԵԼՔ • ՄՈՒՏՔ • RSS
ՈՒՐԲԱԹ, 19.4.2024
                                                                                                                                                                           

Главная » 2011 » ՄԱՐՏ » 30 » ԼՂՀ քաղավիացիայի պետ. «Միայն այդ հայտարարությունների համար Ադրբեջանին պետք վտարել «ICAO»–ից»
12:14
ԼՂՀ քաղավիացիայի պետ. «Միայն այդ հայտարարությունների համար Ադրբեջանին պետք վտարել «ICAO»–ից»
ԼՂՀ քաղավիացիայի պետ. «Միայն այդ հայտարարությունների համար Ադրբեջանին պետք վտարել «ICAO»–ից» Մայիսի 9-ից Ստեփանակերտի օդանավակայանը լիովին պատրաստ կլինի շահագործման: Այս մասին տեղեկացրել էր ԼՂ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչությունը:

Թե ո՞ր օրը կիրականանա առաջին թռիչքը, դեռևս հայտնի չէ։ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի պետ Դմիտրի Աթբաշյանն ասել է, թե ինքն իրավասու չէ ասելու առաջին թռիչքի օրը, ինքն ապահովում  է օդանավակայանի պատրաստությունը և թռիչքային հարցերի լուծումը։

–Ես ծրագրել եմ, որ իմ աշխատանքները կավարտեմ մինչև մայիսի 9–ը, սակայն երբ կլինի բացումը՝ որոշում են այլ մարդիկ,–«7օր»–ին ասել է Դ. Աթբաշյանը։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի պետական վարչության ղեկավար ԱրիֆՄամեդովը սպառնացել էր, թե եթե Ղարաբաղի իշխանությունները վերաբացեն Ստեփանակերտի օդանավակայանը, ապա Ադրբեջանը հարվածներ կհասցնի ԼՂ ուղևորվող օդանավերին։  Անդրադառնալով այս հարցին, Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Մեթյու Բրայզան նշել էր, թե մինչև օդանավակայանի շահագործումը հարցը պետք է քննարկվի կողմերի միջև։

«Հնարավո՞ր է՝ սպառնալիքների պատճառով թռիչքի օրը հետաձգվի» հարցին ի պատասխան՝ Դ. Աթբաշյանն ասել է.

Ես լիազորված չեմ այդ հարցին պատասխանել, բայց կարող եմ իմ կարծիքն ասել։ Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի վարչության պետը իրավունք չունի, ամոթ է, սպառնալիքների մասին խոսել։ Եթե նա լիներ ռազմական ուժերի հրամանատարը ու այդ տեսակ հայտարարություններ աներ, կարելի էր հասկանալ։ Իմ կարծիքով՝ միայն այդ հայտարարությունների համար Ադրբեջանին պետք վտարել «ICAO»–ից։

7or.am

Просмотров: 514 | Добавил: hayruni88 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 1
0  
1 Լեւոն Պողոսյան   (30.03.2011 13:12) [ՆՅՈՒԹ]
Տատս մի 50 տարի առաջ ասում էր,-"Բալա ջան, թուրքը 70-80 տարի ապրում ու մեռնում է, այդպես էլ կոշիկների ամրաթելերը չի սովորում ճիշտ կապել":

dth="100%" cellspacing="1" cellpadding="2" class="commTable">
ԱՆՈՒՆ *:
Է-mail:
Ծածկագիր *: